News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Անասնապահության անկումը շարունակվում է, իշխանություններն էլ որեւէ քայլ չեն կատարում։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։

«Մինչ նոր բան են մտածել`վարկային կոմպոնենտով, 10 տարի առաջ նույնը Գյուղնախարարություն էր անում, այն էլ այն ժամանակ վարկային  տոկոս չկար, Գյուղնախարարությունը ձեռք էր բերում, տրամադրում էր, հետո գումարը վերականգնում էր։ Այստեղ բանկերը գումարներ են աշխատում գյուղացիների հաշվին։ Խոսում եք նոր մոտեցման մասին, սա՞ է նոր մոտեցումը։ Հիմա գյուղացին պետք է բանկին էլ տոկոսադրույք տա, որ այդ անասունները ձեռք բերի»,–նշեց նա։

Գյուղատնտեսը վստահ է՝ անասնագլխաքանակ ներկրելը սխալ ուղղություն է. «Վերջին անգամ Մերձբալթիկայից որակական հատկանիշները կորցրած մի քանակություն ներկրեցին Հայաստան,  դրանցից մի քանիսն էլ անկում ունեցան ու ոչ մեկն էլ պատասխան չկրեց: Կարծում եմ, որ անասնագլխաքանակ ներկրելը սխալ ուղղություն է, տոհմային գործը անասնագլխաքանակ ներկրելը չի, այլ արհեստական սերմանավորումն է, պահելու նոր տեխնոլոգիան է, կերի նոր ռացիոնի մշակումն է, որը չի արվում»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է «ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագիրը, որի շրջանակներում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Հունվարից գազի գինը սահմանին կարող է դառնալ 205 դոլար
Ըստ մեթոդաբանության եւ էներգետիկայի օրենքի` 6 ամիսը մեկ գազի գինը վերանայվում է…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Շահառուների թիվը շատ ավելին է հայտարարվածից. պատգամավորի նկատողությունը ՊԵԿ ղեկավարին
Վարչապետը մի քանի ամիս առաջ այլ տվյալներ ներկայացրեց...
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ միաձայն հավանություն տվեց ՀՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին
Օրինագծին կողմ քվեարկեցին 92 խորհրդարանականներ…
Կադաստրի 21 գրասենյակներ այսօր կաշխատեն մեկ ժամ ավելի
«Արաբկիր» գրասենյակը վաղը չի աշխատի, ի տարբերություն «սովորական» շաբաթ օրերի...
Ամենադժվարը նրանց դեպքում է, ովքեր երբեք գույքահարկ չեն վճարել, բայց մենք պոպուլիզմին տուրք չենք տալու.Սարհատ Պետրոսյան
ԱՄՀ-ի պատվիրակները ստացան անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ օրինագծի շուրջ իրենց հուզող հարցերի պատասխանները...