News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի կինոաստղ Պամելա Անդերսոնը, որն, ըստ որոշ լուրերի, եղել է Ջուլիան Ասանժի սիրեցյալը, Twitter-ում հայհոյախոսությամբ քննադատել է Մեծ Բրիտանիային եւ ԱՄՆ-ին, տեղեկացնում է Daily Mail-ը։

«Ես ցնցված եմ։ Չկարողացա լսել, թե նա ինչ ասաց։ Նա վատ տեսք ունի։ Ինչպե՞ս կարողացար, Էկվադոր։ (Որովհետեւ մերկացնում էր ձեզ)։ Ո՞նց կարողացար, Մեծ Բրիտանիա»,- գրել է Անդերսոնը՝ մի երկու թթու խոսք ավելացնելով Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ հարաբերությունների, «վախկոտ նախագահի» ու «ապուշ» բրեքսիթի մասին։

Ինչպես նշում է պարբերականը,  Ասանժին ձերբակալեցին այն բանից հետո, երբ շանտաժ անողները սպառնացին հրապարակել «սեռական բնույթի» տեսահոլովակներ։

Այն բանից հետո, երբ 2010 թվականի նոյեմբերի 30-ին, իսկ հետո նույն թվականի դեկտեմբերի 2-ին Եվրոպոլը նրա ձերբակալման որոշում տվեցին, Ասանժը հանձնվեց Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը, որտեղ այն ժամանակ գտնվում էր։ Նա կալանքի վերցվեց, բայց հրաժարվեց կամավոր արտահանձնվել Շվեդիային, որտեղ նրան մեղադրում էին «սեռական բնույթի» հանցագործությունների, ինչպես նաեւ բռնաբարության մեջ։ Հետագայում նրան ազատ արձակեցին 240 հազար եվրո գրավի դիմաց։ Որպես ժամանակավոր ազատ արձակման պայման դատարանը նրան պարտավորեցրեց հանձնել անձնագիրը, կրել էլեկտրոնային ապարանջան, մշտապես գտնվել Սուֆոլք կոմսությունում, որտեղ ապրում էր եւ ամեն օր նշվել ոստիկանության տեղի բաժանմունքում։

Երբ բրիտանական դատարանը որոշեց Ասանժին հանձնել շվեդական իշխանություններին, ավստրալացին 2012-ին ապաստան խնդրեց Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական առաքելությունից, որպեսզի խուսափի Շվեդիային արտահանձվելուց։ Ասանժի գլխավոր երկյուղն այն էր, որ Շվեդիան նրան կհանձնի ԱՄՆ-ին, որտեղ նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար։ Առաջադրված մեղադրանքները WikiLeaks-ի հիմնադիրը հերքում է եւ դրանք անվանում քաղաքականացված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ