News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Disney ընկերության գլխավոր տնօրեն Բոբ Այգերը մտադիր է պաշտոնից հեռանալ 2021-ի վերջին։ Այս մասին նա տեղեկացրել է ընկերության շնորհանդեսից հետո, որը նախատեսված էր ներդրողների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես սպասում եմ, որ իմ պայմանագիրը (Disney-ի հետ) լրանա 2021 թվականին»,- նրա խոսքերը մեջբերում է CNBC հեռուստաալիքը։ «Ես գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում են 2005 թվականի հոկտեմբերից եւ, ինչպես քանիցս ասել եմ, ամեն բան իր ժամանակն ունի։ Եվ 2021-ին ինձ համար կգա հրաժարական տալու ժամանակը»,- ավելացրել է Այգերը։

Ինչպես հիշեցնում է CNBC-ը, Այգերը Disney-ի հետ պայմանագիրը երկարացրել է երկու անգամ։ 2006-ին Disney-ը ձեռք բերեց Pixar անիմացիոն ստուդիան, 2009-ին՝ կոմիքսների Marvel հրատարակչությունը, 2012-ին՝ Lucasfilm կինոստուդիան։ Վերջին գործարքը Disney-ին «Աստղային պատերազմներ» (Star Wars) կինոտիեզերքի իրավունք էր տրամադրում։

Disney ընկերությունը մարտի 20-ին փակեց 71,3 մլրդ դոլարով 21st Century Fox հոլդինգի ակտիվների զգալի մասի ձեռքբերման գործարքը՝ դառնալով «Իքս մարդիկ», «Սիմփսոնները», «Ավատար» մեդիաֆրանշիզների սեփականատերը։ Disney-ը գնեց նաեւ 20th Century Fox-ը, Fox-ի մի շարք մալուխային ալիքներ, ներառյալ National Geographic-ը, Hulu-ի մի մասը։

Համաձայնագիրը չի վերաբերում Fox News-ին։ Այն կդառնա Fox Corporation կորպորացիայի մի մասը, որը պատկանում է մագնատ Ռուպերտ Մերդոկին ու նրա որդիներին։ Այն միավորում է Fox հեռուստացանցի զգալի մասը, տարածաշրջանային հեռուստակայանները, ինչպես նաեւ մարզական ալիքները, որոնք մտնում են Fox Sports ցանցի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ