News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին։  Այսուհետ փաթեթների հետ կտրամադրվի «Կորպորատիվ բյուջե» ծառայությունը, որը թույլ է տալիս ընկերություններին վերահսկել ծախսերը, իսկ աշխատակիցներին՝ առանց որեւէ սահմանափակումների օգտվել բջջային կապի ծառայություններից՝ պարզապես հաշիվը վերալիցքավորելով:

Մասնավորապես, աշխատակցի հեռախոսահամարին կցվում է կորպորատիվ եւ անձնական հաշվեկշիռ: Յուրաքանչյուր ամիս ընկերությունը հոգում է բիզնեսի համար անհրաժեշտ ծախսերը, իսկ աշխատակիցը կանխավճարային համակարգով վճարում է իր անձնական նպատակներով սպառած ծառայությունների դիմաց։

«Beeline-ում մենք ուշադիր ենք բոլոր հաճախորդների ցանկությունների նկատմամբ: Այժմ հաճախորդների ծախսերն օպտիմալացնելու համար կատարել ենք հերթական փոփոխությունը, որը կվերաբերի ոչ միայն կորպորատիվ հաճախորդներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են առանձնացնել անձնական եւ աշխատանքային նպատակով օգտագործված կապի ծախսերը: Վստահ եմ, որ մեր գործընկերներն ըստ արժանվույն  կգնահատեն այս հնարավորությունը, որը մեր ծառայությունների օգտագործումը կդարձնի էլ ավելի հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հիշեցնենք, որ «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթները թույլ են տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սեփական փաթեթը՝ իր բիզնեսի պահանջներին համապատասխան եւ վճարել միայն անհրաժեշտ ծառայությունների համար։ Առաջարկը ներառում է անսահմանափակ զանգեր «փակ խմբի» ներսում, ինչպես նաեւ հիմնական OTT հավելվածների օգտագործում՝ առանց ինտերնետի տարիֆիկացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ