News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին  չէր կարող մեղսագրվել մի արարք, որից ժամանակին «Յոթի գործով» դատախազները հրաժարվել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով «Յոթի գործով» դատախազները հրաժարվել են սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ մեղադրանքից՝ արձանագրելով, որ այդ հոդվածը պատասխանատվությունը խստացնող է։

« 2009-ի դրությամբ այն ժամանակվա ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներից 7 հոգի՝ Ալեքսանդր Արզումանյան, Մյասնիկ Մալխասյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան և այլն, մեղադրվում էին 300 հոդվածով, այն է՝ սահմանադրական կարգը տապալելը: 2009-ին սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը դուրս եկավ 300 հոդվածից և դարձավ 300.1-ին հոդված, որը շատ ավելի մանրամասն է նկարագրում, թե ինչ է պետք հասկանալ սահմանադրական կարգ տապալելու ներքո: Եվ 6 դատախազ դատարանում հրաժարվեց այդ 7-ին առաջադրված մեղադրանքից՝ պատճառաբանելով, որ 300.1-ին հոդվածը, որը 2009-ին մտավ ուժի մեջ սահմանադրական կարգի տապալման մասով, և որը հիմա վերագրվում է Ռոբերտ Քոչարյանին, այդ հոդվածը, 2008-ին գործող նորմի համեմատ, պատասխանատվությունը խստացնող նորմ է: Եվ այդ 7-ը քրեական պատասխանատվության չենթարկվեցին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով այս պատճառաբանությամբ: Եվ հիմա մենք պահանջում ենք ընդամենը նույն չափանիշը կիրառել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, բայց  դատախազն առարկում է և դատարանում ասում՝ չեմ հասկանում, թե ինչու են այն ժամանակ դատախազները որոշել, որ 300.1 հոդվածը, 2008-ին եղածի համեմատ, պատասխանատվությունը խստացնում է: Կարելի՞ է ավելի մեծ խտրականություն պատկերացնել: Ի դեպ,  Նիկոլ Փաշինյանին 2009-ին մեղադրանք չի առաջադրվել 300.1 հոդվածով և այդ պատճառով մեղմ պատիժ ստացել և շուտ դուրս եկել, որովհետև դատախազությունը եղել է այն կարծիքին, որ այդ հոդվածը, 2008-ին եղածի համեմատ, պատասխանատվությունը խստացնում է, հետևաբար` այն չի կարող Փաշինյանին մեղսագրվել: Իսկ հիմա դատախազությունը ճիշտ հակառակն է համարում և 300.1 հոդվածը մեղսագրում Քոչարյանին»,-մանրամասնեց նա։

Փաստաբանի խոսքով՝ այսօր դատախազությունը ճիշտ հակառակն է անում ՝ քրեական օրենսգրքի 300.1–րդ հոդվածը մեղսագրելով Ռոբերտ Քոչարյանին։

«Սա իրավական անհեթեթության, մարդու իրավունքների ոտնահարման կուլմինացիա է եւ սա այսպես երկար շարունակվել չի կարող։ Այդ բոլոր պատվերները, որոնք սկսել ենք իմանալ, թե որտեղից են իջեցվում, չեն կարող անվերջ գործել եւ յուրաքանչյուր դատավոր իրեն զգա երկու քարի արանքում՝ կամ օրենք խախտի եւ պատմության մեջ մնա որպես ՀՀ երկրորդ նախագահին ապօրինաբար ազատությունից զրկող դատավոր, կամ պետք է օրենքը կիրառի, բայց հայտնվի այնպիսի հարվածների տակ, որը տեսանք պարոն Ազարյանի դեպքում։ Սա վերջ է ունենալու»,–ասաց փաստաբանը

 Ըստ Ալումյանի՝ որքան շուտ իշխանությունները հասկանան, որ այսպես չի կարելի, այնքան ավելի քիչ կլինեն այն բացասական հետեւանքները, որոնք կուտակվում են։

Խոսելով պաշտպանական թիմի հետագա քայլերի մասին, Ալումյանն ասաց.

«Մենք շատ անսպասելի ու շատ ազդեցիկ քայլերի ենք պատրաստ, ուղղակի չենք ուզում խնդիրը հասնի դրան։ Եվրոպական դատարանում արդեն 5 գանգատ կա, 6-րդի վրա աշխատում ենք։ Զուգահեռաբար այսօր արդեն սկսել ենք աշխատել վճռաբեկ բողոքի վրա»։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը ապրիլի 11-ին որոշու էր կայացրել մերժել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ