News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ալժիրի ոստիկանությունը երկրի մայրաքաղաքում ցուցարարների դեմ ջրցան մեքենա է կիրառել, ովքեր արդեն 8-րդ շաբաթն է դուրս են գալիս մայրաքաղաքի փողոցներ՝ բողոքելով իշխանությունների դեմ, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալությունը նշում է, որ բողոքի շարժումը խաղաղ էր, սակայն փողոցներում ոստիկանները սովորականից շատ էին:

Դեպքի վայրից գործակալության թղթակիցը հաղորդել է, որ ոստիկանությունը Ալժիրի Դիդուշ Մուրադի փողոցում արցունքաբեր գազ է կիրառել կենտրոնական փոստի մոտ, որը դարձել է շարժման խորհրդանիշը:

Դեռ հայտնի չէ, թե ինչն է ստիպել ոստիկանությանը ուժ կիրառել:

Փողոցը լցված է եղել Ալժիրի դրոշները ծածանող ցուցարարներով, որոնք վանկարկում  էին «Իշխանությունները մարդասպան են»: Այնուհետ նրանք շրջափակել են ջրցան բեռնատարը՝ փորձելով տեղաշարժել այն:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին հայտնի դարձավ նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկի հրաժարականի մասին: Այս պաշտոնում նրան փոխարինել էր խորհրդարանի  Վերին պալատի ղեկավար Աբդելքադեր Բենսալահը:

82-ամյա նախագահը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ երկրի ղեկավարը պահանջել էր անհապաղ միջոցներ ձեռնարկել նրան պաշտոնանկ անելու համար:

Ավելի քան ութ շաբաթ հազարավոր մարդիկ դուրս են գալիս մայրաքաղաքի փողոցները՝ պահանջելով փոխել քաղաքական համակարգը, որը  շատերն անզոր են համարում բարեփոխումների իրականացման համար:

2013-ին կաթված ստանալուց հետո Բութեֆլիկը հազվադեպ էր հանրության առաջ հայտնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ