News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Գրեյթ Սմոքի Մաունթինս ազգային պարկի աշխատակիցները նշել են գլխավոր սխալները, որոնց պատճառով կորչում են զբոսաշրջիկները, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով Travel + Leisure-ին։

Առաջին սխալը կատարում են այն զբոսաշրջիկները, ովքեր չեն պատմում ընկերներին ու մերձավորներին նախատեսած երթուղու մասին եւ չեն վերցնում տեղանքի քարտեզներ ու չեն նշում ճամփորդության ժամկետը։

Երկրորդ սխալը անընդհատ շարժվելն է տեղանքում, այն բանի փոխարեն, որպեսզի դուրս գան բաց տարածք ու սպասեն փրկարար ծառայություններին։ Դեպքերի 65 տոկոսում զբոսաշրջիկները շարունակում են շարժվել՝ ավելի շատ մոլորվելով։

Երրորդ սխալը վառ հագուստ չվերցնելն է։ Այս դեպքում փրկարարները խորհուրդ են տալիս ուշադրություն գրավել հնարավոր ցանկացած միջոցով՝ հայելու, սուլիչի, վառ հագուստի կամ ծխային ազդանշանի, խարույկ վառելու օգնությամբ։ Փորձագետները խորհուրդ են տալիս մանրամասն ծրագրել բնության գրկում կատարելիք ճամփորդությունը, օգտագործել որակյալ հանդերձանք, հուսալի քարտեզներ եւ նավիգատոր, քանի որ դեպքերի մեծ մասում խնդիրներ ծագում են վատ պատրաստվելու պատճառով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ