News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունները հաջող ավարտի հասցնելու գործում իր լիակատար աջակցությունն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանը։ Այսօր, ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում Հայաստանի նախագահը նաեւ պարզաբանել է, որ հաջող ավարտը Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն է։

«Իհարկե, ի վերջո Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ երկար տարիների բանակցությունները եւ այսօրվա բանակցություններն ունեն մեկ նպատակ՝ խաղաղ լուծում։ Ես, որպես հանրապետության նախագահ, իհարկե, չեմ մասնակցում բանակցություններին, բանակցությունները վարում են  Ադրբեջանի արտգործնախարարն ու նախագահը եւ մեր կողմից մեր վարչապետը եւ նախարարը։ Իմ ողջ աջակցությանը կարող եք վստահ լինել, այդ բանակցությունները ի վերջո հաջող ավարտին բերելու, այսինքն ավարտին, որտեղ մենք կստանանք վերջնական լուծում Ղարաբաղի ինքնորոշման հարցում, Ղարաբաղյան հարցի վերջնական լուծում կստանանք,  ընդ որում խաղաղ ճանապարհով»,- ասել է Արմեն Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ