News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը NEWS.am-ին տված հարցազրույցում պատմել է Իտալիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի նախապատրաստական աշխատանքների, Թուրքիայի դիմակայության եւ պատգամավորների հիմնավորումների մասին։

Տիկին դեսպան, ինչպե՞ս հաջողվեց հասնել Իտալիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի նախաձեռնության ընդունմանը եւ շրջանցել Թուրքիայի դիմակայությունը։

Գաղտնիք չէ, որ խորհրդարաններում  նմանատիպ հարցերի քննարկմանը նախորդում է երկարատեւ նախապատրաստական աշխատանք։ Իտալիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորների հետ հանդիպումներում վերջիններս ցուցաբերել են չափազանց զգայունություն Հայոց ցեղասպանության հարցի շուրջ եւ ի վերջո հասունացավ պահը, երբ իշխող «Լեգա» կուսակցությունից պատգամավոր Պաոլո Ֆորմենտինին հեղինակեց նախաձեռնությունը։ Նախաձեռնությունը համահեղինակեցին եւս 34 պատգամավոր Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերից։ Նման միասնական քաղաքական կամքի առկայության պարագայում հեշտ չէ երրորդ երկրի կողմից փորձել ազդեցություն ունենալ Իտալիայի նման կայացած ժողովրդավարական ինստիտուտներ ունեցող երկրի Խորհրդարանի վրա։ Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումն ունենալով ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ճանապարհին։

Ի՞նչ ուղերձ էր սա Թուրքիային։ Ի՞նչ հիմնավորումներ էին հնչում  Իտալիայի պատգամավորների պալատում նախաձեռնության ընդունման օգտին։

Այս նախաձեռնությամբ Իտալիայի պատգամավորների պալատը եւս մեկ անգամ ուղերձ է հղում Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը։ Պատգամավորներն իրենց ելույթներում շեշտում էին, որ Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ կոտորածը հենց ցեղասպանություն էր, եւ նախաձեռnության նպատակը պատմական արդարության վերականգնումն ու անցյալի սխալներից դասեր քաղելով՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելումն է։

Իտալիայի կառավարության անդամների հետ հանդիպումներ ունեցե՞լ եք, ի՞նչ դիրքորոշում ունեն կառավարության անդամները։

Իտալիայի Կառավարության անդամների հետ հանդիպումներ պարբերաբար տեղի են ունենում։ Քննարկվում են հայ-իտալական բազմաշերտ հարաբերությունների տարբեր օրակարգային հարցեր։ Հասկանալի պատճառներով ցանկացած երկրի կառավարություն զգայուն հարցերի շուրջ ցուցաբերում է ավելի զուսպ դիրքորոշում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ