News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 23
USD
478.9
EUR
531.24
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ոստիկաններն արգելել են վարորդին երթեւեկել ոսկեգույն Porsche-ով ավտոմեքենայի չափից դուրս փայլուն լինելու պատճառով, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով Morgenpost-ին:

Պարբերականը նշում է, որ անցած շաբաթ Համբուրգում 31-ամյա վարորդին կանգնեցրել են ոստիկանները: Նրան հայտնել են, որ նրա առկայծող ոսկեգույն Porsche Panamera-ն կարող է կուրացնել մյուս վարորդներին եւ իրենից վտանգ է ներկայացնում: Նրան կարգադրել էին հեռացնել թիթեղը ավտոմեքենայից եւ կրկին գրանցել փոխադրամիջոցը: Ընդ որում՝ ոստիկանությունում հայտարարել են, որ վարորդն, այնուամենայնիվ, շարունակել էր վարել ավտոմեքենան դրա սկզբնական տեսքով:

Այնուհետեւ ոստիկաններն արդեն ավելորդ նրբանկատություն չեն ցուցաբերել եւ, կանգնեցնելով վարորդին, վերցրել են նրանից ավտոմեքենայի բանալիները, փաստաթղթերն ու վարորդական վկայականը, իսկ ավտոմեքենան տեղափոխել են ավտոտնակ: Նշվում է, որ տղամարդուն տուգանել են, եւ այժմ իր փոխադրամիջոցի օրինական կարգավիճակը վերադարձնելու համար նա, այնուամենայնիվ, պետք է հեռացնի փայլաթիթեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Toyota-ն հետ է կանչում ամբողջ աշխարհից 3,4 մլն մեքենա
Ճապոնական Toyota Motor Corp կորպորացիան հայտարարել է, որ հետ է կանչում ամբողջ աշխարհից 3,4 մլն մեքենա էլեկտրոնային խափանման պատճառով,...
Corvette-ի այս տարվա նոր մոդելը, որը հոսքագծից նոր է թողարկվել, աճուրդում վաճառվել է 3 մլն դոլարով
Աճուրդից ստացված ամբողջ եկամուտը տրամադրվել է բարեգործությանը…
Tesla-ի քրոսովերները տիեզերագնացներին կհասցնեն դեպի հրթիռներ
NASA-ի տիեզերագնացները մոտակա ամիսներին առաջին թռիչքը կկատարեն SpaceX հրթիռով...
Թրամփը մտադիր է լրջորեն դիտարկել եվրոպական ավտոմեքենաների ներկրման տուրքերի սահմանման հարցը
Նրա խոսքերով՝ ինքը հուսով է Եվրոպայի հետ համաձայնության հասնել․․․
Hyundai պիկապը կստանա նոր 6-ցիլինդրանի տուրբոդիզել
Ապագայում Hyundai ընկերությունը մտադիր է զարգացնել դիզելային շարժիչների ուղղությունն ու պատրաստ է դրանք էլեկտրիֆիկացնել…
Volkswagen-ն ու Ford-ը պատրաստվում են համատեղ արտադրել նոր սերնդի ամենագնացներ
Ford-ի հետ համագործակցությունը Volkswagen-ին թույլ է տվել վերադառնալ նախագծին. միության շրջանակում «գլոբալ» մոդելը կարող է եկամտաբեր դառնալ…