News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սալման բին Աբդուլազիզ բին Սալմանն ուներ սաուդցի արքայազնի բոլոր արտոնությունները: Նա, որ հարուստ էր եւ կրթված, ճանապարհորդում էր աշխարհում՝ տեղաշարժվելով Ֆրանսիայի եւ Սաուդյան Արաբիայի տիրույթների միջեւ: Նա սովորել է Փարիզի Սորբոնի էլիտար համալսարանում եւ ազատ տիրապետում է արաբերենին, անգլերենին եւ ֆրանսերենին: Բայց 2018 թվականի հունվարի 24-ի գիշերը արքայազն Սալմանի աշխարհը փլուզվեց, փոխանցում է CNN-ը: 

Ընկերների խոսքով՝ արքայազնը Էր Ռիադից ոչ հեռու գտնվող իր տանն էր, երբ նրան կանչել են Քասր ալ Հուքմ պալատ: Երբ նա ժամանել է պալատ, վեճն արագ վերափոխվել է սկանդալի:

Արքայազն Սալմանի ընկերներն ասում են, որ հանդիպմանը ներկա է եղել Սաուդ ալ Քաթանին, որն այդ ժամանակ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի մտերիմ խորհրդականն էր:

2018 թվականին ավելի ուշ Ալ Քաթանիին պաշտոնից ազատել էին Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղադրանքի հիմնավորմամբ: Նոյեմբերին դատախազները հայտարարել էին, որ նա քննության տակ է եւ նրան արգելվել է թագավորությունից հեռանալ:

Արքայազն Սալմանի ընկերների խոսքով՝ նա ձերբակալվել է եւ տարվել Էր Ռիադից դուրս գտնվող Հաիր խիստ ռեժիմի բանտ:

Այդ ժամանակ միակ պաշտոնական մեկնաբանությունը կատարել են դատախազները՝ հայտարարելով 11 արքայազնների կալանավորման մասին այն բանից հետո, երբ բողոքի ակցիա էին իրականացրել, քանի որ կառավարությունը կասեցրել էր կոմունալ ծառայությունների համար իրենց հաշիվների վճարումը:

«Չնայած նրանց պահանջներն օրինական չէին, 11 արքայազնները հրաժարվել են լքել հաստատությունը՝ խախտելով հասարակական կարգը: Անվտանգության ծառայության աշխատակիցները միջամտել են կարգը վերահաստատելու համար, եւ արքայազնները կալանավորվել են»,- նշված էր դատախազության հայտարարության մեջ:

Անկախ այն բանից, թե ինչն է եղել տարաձայնությունների պատճառը, իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ արքայազն Սալմանի կալանավորումը ցուցադրում է վերջին 2 տարում Սաուդյան Արաբիայում ձեւավորված օրինաչափությունը՝ կամայական կալանավորում, երբ հազվադեպ են մեղադրանքներ առաջադրվում, ինչպես նաեւ առանձին անձանց ձերբակալություններ, եթե նրանք փորձում են օգնել նախկինում կալանավորված ընկերոջը կամ ընտանիքի անդամին:

Արքայազն Սալմանին կալանավորելուց հետո 2 օր անց կալանավորվել է նաեւ նրա հայրը՝ արքայազն Աբդել Ազիզ բեն Սալման իբն Մոհամմադ Ալ Սաուդը, այն բանից հետո, երբ միջազգային իրավաբաններին ներգրավել է որդու գործին:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն պատասխանել լրատվամիջոցների՝ երկու տղամարդկանց մասին տեղեկություններ տրամադրելու բազմաթիվ հարցումներին: Նրանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Արքայազն Սալմանն ամուսնացած է հանգուցյալ թագավոր Աբդալլահի դստեր հետ:

Արքայազն Սալմանին կալանավորելուց հետո առաջին 4 ամիսներին չի թույլատրվել շփվել ընկերների կամ ընտանիքի հետ: Ընկերներն ասում են, որ նրան թույլ էին տվել շաբաթական 2 հեռախոսազանգ կատարել: Մեկ տարի հետո նա եւ նրա հայրը տեղափոխվել են այլ՝ պակաս բարվոք պայմաններով բանտ: Վերջերս նրանց թույլ են տվել ընտանիքի անդամների հետ տեսակցություններ ունենալ:

Մինչեւ հիմա պարզ չեն արքայազն Սալմանին կալանավորելու պատճառները: Նրա մտերիմներն ասում են, որ նա զբաղվել է զարմիկին ազատելու լոբբինգով, որը կալանավորվել էր այն շրջանակում, ինչը գահաժառանգ արաքայազն Բուհամմեդ բեն Սալմանն անվանել է հակակոռուպցիոն զտում, որը սկսվել է 2017 թվականի նոյեմբերին:

Արքայազն Սալմանի որոշ ընկերների կարծիքով՝ նա, հնարավոր է, Թագավորական դատարանին զայրացրել է նաեւ ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի, ինչպես նաեւ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ Հիլարի Քլինթոնի նախագահական մրցարշավի գլխավոր դոնոր Էնդի Հավաջի հետ հանդիպմամբ: Նրանց խոսքով՝ հանդիպումը քաղաքական օրակարգ չուներ, բայց, հնարավոր է, Էր Ռիադի կողմից ընկալվել է որպես հակասություն Դոնալդ Թրամփին Սաուդյան Արաբիայի լռելյայն նախապատվությանը:

CNN-ն այս ամսվա սկզբին դիմել էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ արքայազնի եւ նրա հոր կալանավորմանը, նրանց առաջադրված մեղադրանքներին վերաբերող հարցերով: Չնայած մի քանի հարցումներին, CNN-ն պատասխան չի ստացել:

Եվրախորհրդարանը նույնպես այս գործով տեղեկություն սատանալու հարցում է արել: Պիեռ Անտոնիո Պանցերին, որը ղեկավարում է մարդու իրավունքների ենթակոմիտեն, առաջին անգամ փետրվարին արքայազն Սալմանի կալանավորման մասին հայտարարել է Բրյուսելում Սաուդյան Արաբիայի դեսպանին, իսկ այս շաբաթ դիմել է գահաժառանգ արքայազնին՝ կոչ անելով ազատել արքայազն Սալմանին: Նա CNN-ին հայտնել է, որ իր հարցումներին նույնպես պատասխան չի ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ