News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական պատվիրակությունն ապրիլի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր նախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեծապես կարևորել է համագործակցությունը ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի հետ և ներկայացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը:

Մհեր Գրիգորյանը պարոն Բոհիգյանին ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայություններն ու անդրադարձել այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ բարեփոխումները կհանգեցնեն ՀՀ տնտեսության աճին: Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանում առաջնային հանրային առաջարկի ինստիտուտի կայացմամբ բնակչության, ինչպես նաև սփյուռքի ներդրումային ներուժն իրացնելու հնարավորությունը մեծանում է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործունեության ընդլայնման համար ստեղծված պայմանների և համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ