News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներն այսօր Հաղթանակի զբոսայգում էին՝ մասնակցելու ծառատունկին, սակայն  տեղում պարզել են, որ զբոսայգում միայն ծառերի էտ է կատարվում, իսկ ծառատունկ՝ ոչ։ Այս մասին NEWS.am–ին ասաց  ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Առավոտյան ժամը 10–ին այստեղ էինք, սակայն ոչ ոք չկար, միայն տղամարդիկ էին, որոնք նունիսկ զարմացան, որ զբոսայգում ենք, ասում էին, որ այստեղ կնոջն անելու բան չկա, այստեղ ծառատունկ չկա, ընդամենը ծառերի էտ, անգամ ծառերի էտը պատշաճ կազմակերպված չէր»,– ասաց նա, նշելով, որ հետո իմացել են, որ ծառատունկի քարտեզ կա եւ իրենց անգամ գրավոր չեն տեղեկացրել ծառատունկի վայրի մասին, միայն վարչության պետ բանավոր տեղեկացրել է, որ գնան Մոնումենտ։

Անի Խաչատրյանը  նշեց, որ նախկինում նույնպես մասնակցել են ծառատոնւկի, փոսեր է փորված եղել եւ իրենք ծառերը տնկել են եւ հողը լցրել, սակայն այս անգամ այնքան անկազմակերպ էր ամեն ինչ ու ոչ պատշաճ տեղեկացում։

«Լույս» խմբակցության ավագանու անդամը զանգահարել է Քաղաքապետարանի բնապահպանության պետ Խաչիկ Հակոբյանին՝ տեղեկանալու, թե ի՞նչ է պատահել, պատասխանել է, որ պարտադիր չէ միասին լինենք։

«Ինչ–որ առանձնացված վիճակ էր, ու շատ տգեղ, կարծում եմ, որ պարզապես քաղաքապետարանի վատ կազմակերպված աշխատանքի արդյունք է։ Մենք պետք է մասնակցեինք ծառատունկի, մասնակցեցինք՝ ոչնչի»,– նշեց Անի Խաչատրյանը։

Հարցը բարձրացնելու են ապրիլի 23–ի ավագանու նիստի ժամանակ, երբ նախատեսված է հարցուպատասխան։

«Եթե մի սովորական ծառատունկ կազմակերպելն է խնդիր, կասկած կա թե ինչպես են կազմակերպվելու ավելի մեծ եւ լուրջ  միջոցառումներ»,– ասաց նա։

Բացի այդ, նա դիմեց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներին, ասելով, որ «մեր բարձրաձայնած գործադրի ամեն մի թերությունը տանում եք դեպի անձնական տիրույթ»։

«Ընկերներ, կրկին հիշեցնում եմ, որ դուք Երեւանի ավագանու անդամ եք։ Ձեր գլխավոր գործառույթը վերահսկումն է գործադիր իշխանությանը»,–շեշտեց նա, անդրադառնալով խնդրի բարձրացումից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամների արձագանքներին։

Տպել
Ամենաշատ