News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի  ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք կարեւորվել է երկու գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների ու հանդիպումների պարբերականությունը, որը  նպաստում է Հայաստանի եւ Արցախի միջեւ երկխոսության եւ բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը:

ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականյանը եւ Մասիս Մայիլյանն եւս մեկ անգամ անդրադարձել են Վիեննայում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի, համանախագահների եւ Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացած հանդիպումներին:

Նախարարները մտքեր են փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը եւ հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ:

Նախարար Մնացականյանը վերստին ընդգծել է, որ Արցախի անվտանգությունը եւ կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են՝ նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը եւ ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարեւոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ