News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Bloomberg գործակալությունը «Գահերի խաղի» երկրպագուների օգնությամբ կազմել է սերիալի ամենահարուստ ընտանիքների վարկանշային աղյուսակը: Գնահատումն անցկացվել է յոթ սեզոնների ընթացքում՝ կլանների ունեցվածքային ձեռքբերումներից ելնելով, հաղորդում է ՌԲԿ-ը:

Առաջին տեղը զբաղեցրել է Թարգարիենների ընտանիքն ու դրա տիրակալ Դեներիս Թարգարիենը: Նրան է պատկանում ամբողջ սերիալում ամենաթանկ ակտիվը՝ մարտական վիշապները: Bloomberg-ի փորձագետները դժվարացել են սահմանել դրանց հստակ դրամային արժեքը: Valuation Research Corporation խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Շուլցը ենթադրել է, որ այդ դեպքում ընդունելի է երկու մեթոդ: Մեկը վերաբերում է վիշապներին պահելու եւ սովորեցնելու արժեքի գնահատմանը, մյուսը հիմնված է այն ունեցվածքի արժեքի գնահատման վրա, որը գողացվել է վիշապի պես մարտական միավոր կիրառելու միջոցով: Bloomberg-ն իր հերթին ուշադրություն է դարձնում, որ սերիաներից մեկում Դեներիսը համաձայնվել էր փոխանակել վիշապի ձագերից մեկին ամբողջական հանդերձանքով 8 հազար ստրուկներով եւ 5 հազար զինվորներով, որոնք դեռեւս չէին ստացել համապատասխան ուսուցում: Այդ գործարքի տվյալների կիրառումը բարդ է, քանի որ դրա արդյունքում Դեներիսը հրամայել էր վիշապներին այրել ստրկավաճառներին եւ ստացել էր զորքն առանց փոխանակման:

Թարգարիենների տան ունեցվածքը որոշվում է նաեւ Քասթերլի-Ռոք ամրոցի եւ Վիշապաքարի վրա հսկողությամբ, որտեղ կենտրոնացած են օբսիդիանի մեծ քանակությունը:

Թանգարիեններին հաջորդում է Լաննիսթերների ընտանիքը, որը սերիալի սկզբում Վեստերոսի ամենահարուստ տունն էր: Սակայն նրանք կորցրել են առաջին տեղը մի քանի պարտություններից եւ Քասթերլի-Ռոքի կորստից հետո, որտեղ գտնվում էր գլխավոր ակտիվը՝ ոսկե աղբյուրները: 7-րդ սեզոնում պահպանված Լաննիսթերների առավելություններից են Երկաթե բանկից վարկեր ստանալու հնարավորությունն ու առեւտրային ճանապարհների հսկողությունը:

Երրորդ տեղում է Արենների ընտանիքը: Նրանք հսկում են Հովիտը, որը շնորհիվ լեռներում աշխարհագրական դիրքի անառիկ է մնացել մյուս ընտանիքների զորքերի համար: Արենների հողերի անվտանգությունը թույլ է տալիս մարդկանց կենտրոնանալ գյուղատնտեսական գործունեության եւ առեւտրի վրա՝ չշեղվելով զինվորական գործողությունների ուղղությամբ:

Սթարքերի տունը զբաղեցնում է վարկանշային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: Նրան են պատկանում հյուսիսային լայնամասշտաբ հողերը: Դրանք քիչ բնակեցված են եւ բերրի չեն, սակայն հարուստ են արժեքավոր ռեսուրսներով (Bloomberg-ը համեմատում է Սթարքերի հողերը Սիբիրի հետ): Չնայած պատերազմում տեւական մասնակցության՝ Սթարքերին դեռեւս հասանելի են փայտանյութը, որսի կենդանիներն ու այլ բնական ռեսուրսները:

Հինգերորդ տեղում է Գրեյջոյի ընտանիքը, որի հիմնական կալվածքը գտնվում է կղզիների վրա: Նրանց հիմնական առավելությունը մեծ նավատորմն է, որի աճը սերիալի ընթացքում վկայում է տնտեսական ռեսուրսները պահպանելու մասին: Նրանց հաջորդում են Մարթելի, Թալլիի եւ Բարաթեոնի տները: Վեստերոսում պատերազմի հետեւանքով ամենամեծ կորուստները կրել է Թայրելի տունը, որը ութերորդ սեզոնի սկզբում երկրորդ տեղից իջել էր վարկանշային աղյուսակի վերջին՝ իններորդ հորիզոնականը: Դրա հիմնական պատճառը Լաննիսթերների հարձակումն էր Թայլերների մայրաքաղաք Հայգարդենի վրա եւ բոլոր ակտիվների գրավումը:

Ինպես հաղորդում է HBO հեռուստաալիքը, «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ սեզոնը կցուցադրվի ապրիլի 14-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ