News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում բերման է ենթարկվել տնտեսագետ եւ հոդվածագիր Մուստաֆա Սոնմեզը: Ինչպես հաղորդում է Ahval –ը՝ հղում կատարելով Gazete Duvar-ին, Սոնմեզին ձերբակալել են սոցցանցերում իր գրառումների պատճառով:

Նշենք, որ 2016 թվականին հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները սկսել էին զանգվածային ճնշումները՝ ահաբեկչության դեմ եւ ազգային անվտանգության համար պայքարի անհրաժեշտության քողի ներքո: Ներկայումս ավելի քան 70 հազար մարդ գտնվում է բանտում եւ մեղադրվում պետական հեղաշրջում կատարողներին աջակցելու մեջ, որում Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին: Ավելի քան 150 հազար պետծառայող, դասախոս, զինվորական է հեռացվել աշխատանքից:

Մուստաֆա Սոնմեզը թուրք գրող եւ տնտեսագետ է: Ավելի քան 30 տարի նա աշխատում էր որպես տնտեսական մեկնաբան եւ խմբագիր: Սոնմեզը թուրքական տնտեսության, ԶԼՄ-ների եւ քրդական հարցի մասին շուրջ 30 գրքերի հեղինակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ