News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համացանցում հայտնվել է Apple-ի պատենտային փաստաթուղթը, որում նկարագրված է Mac համակարգիչների վրա Face ID դեմքերը ճանաչելու կատարելագործված տեխնոլոգիան, հաղորդում է Ferra-ն:

Այժմ կօգնի ճանաչել դեմքերը նաեւ աչքի ցանցաթաղանթի սքանավորումը: Այդ մեթոդը միաժամանակ բարձրացնում է անվտանգությունն ու ճշգրտությունը: Օրինակ՝ ցանցաթաղանթի սքանավորումը կօգնի տարբերել երկվորյակներին: Եւ ընդհանուր առմամբ, նոր տեխնոլոգիային խաբելն ավելի կբարդանա:

Բացի այդ, պատենտում նկարագրված է Touch Bar սենսորային պանելը, որն ինտեգրված է Magic Keyboard ստեղնաշարում: Ստեղնաշարի վրա այն տեղադրված է վերեւում՝ ֆունկցիոնալ կոճակների առաջին շարքի փոխարեն: Հիշեցնենք, որ Touch Bar-ը սենսորային պանել է, որն առաջին անգամ ի հայտ էր եկել MacBook Pro նոթբուքերի վրա 2016 թվականին: Դրա վրա կարելի է տեղադրել պատուհաններ ծրագրերն արագ մուտք գործելու համար:

Դեռեւս հայտնի չէ՝ երբ կիրագործվի պատենտային տեխնոլոգիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ