News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Սեյշելյան կղզիների նախագահ Դեննի Ֆորան օվկիանոսի խորքից աշխարհին կոչ է արել ուժեղացնել «մեր մոլորակի զարկող կապույտ սրտի» պաշտպանությունը:

Դեննի Ֆորան սուզվել էր օվկիանոսի խորքը սուզանավով, հաղորդում է AP-ը:

Նա ելույթ է ունեցել Հնդկական օվկիանոսի խորքն ուսումնասիրող Մեծ Բրիտանիայի ղեկավարությամբ գիտական արշավախմբի հետ հանդիպման ժամանակ: Օվկիանոսները ծածկում են Երկրի մակերեսի ավելի քան երկու երրորդը, սակայն մեծամասամբ չեն հետազոտվում: Ֆորայի խոսքերով՝ մենք ունենք Մարսի քարտեզը, որը շատ ավելի լավն է, քան օվկիանոսի հատակի քարզետները:

«Այդ խնդիրն ավելի կարեւոր է, մենք չենք կարող սպասել, որ հաջորդ սերունդը լուծի այն: Որեւէ գործողություն չձեռնարկելու մեր արդարացումներն սպառվում են, եւ ժամանակ չի մնում»,-ասել է նախագահը 121մ խորության վրա սուզանավի:

Սուզվելուց հետո նա նշել է, որ դա «աննախադեպ փորձ էր»: Նրա խոսքերով՝ դրա արդյունքում նա ավելի վճռական է դարձել ծովերի պաշտպանության համար պայքարում:

Կլիմայի եւ դրան ուղղված սպառնալիքների կարգավորման հարցում օվկիանոսների դերը թերագնահատվում է շատերի կողմից. ինչպես նշել է Ֆորան, դրանք արտադրում են թթվածնի կեսը: Գիտական առաքելություններն ունեն վճռորոշ դեր ստորջրյա էկոհամակարգերի առողջությունը գնահատելու գործում:

Փոքր կղզային պետությունները շատ խոցելի են կլիմայի փոփոխություններով պայմանավորված ծովի մակարդակի բարձրացման նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել