News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մի քանի եվրոպական երկրներից աջ պոպուլիստները, որոնք պատրաստվում են ստեղծել նոր գումարման Եվրախորհրդարանում միացյալ խմբակցություն, չունեն որեւէ նախընտրական հայեցակարգ: «Մենք չենք մասնակցում եվրոպական ընտրություններին համատեղ ծրագրով, նախագիծը դեռեւս ստեղծման փուլում է»,-հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցության համանախագահ Յորգ Մոյտենը, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ին:

Եվրախորհրդարանի ընտրություններում գերմանական աջ պոպուլիստների գլխավոր թեկնածուի խոսքերով՝ յուրաքանչյուր կուսակցությունն անցկացնում է իր ազգային քարոզարշավը եւ փորձում է ստանալ ձայների հնարավորինս առավելագույն քանակությունը: Ընդ որում՝ նոր խմբակցության մեջ ներգրավված կուսակցությունները դեմ են միասեռ ամուսնություններին եւ գենդերային խելագարությանը, եւ կողմ են միգրացիոն քաղաքականության մեջ խիստ սահմանափակումներին, նշել է նա: Միաժամանակ Մոյտենը խոստովանել է, որ տարբեր կուսակցությունների միջեւ կան տարաձայնություններ ԵՄ երկրներում անօրինական միգրանտներին բաշխելու հարցի շուրջ:

Ներկայումս բացի գերմանական ԱԳՀ կուսակցության, նոր խմբակցության անդամ մտադիր են դառնալ իտալական «Լիգա»-ն, Դանիայի ժողովրդական կուսակցությունը, «Իրական ֆիններ» կուսակցությունը, Ավստրիայի ազատության կուսակցությունը, ինչպես նաեւ էստոնական աջ պոպուլիստները: Ըստ կանխատեսումների՝ նոր խմբակցությունում կկարողանան ընդգրկվել շուրջ 50 պատգամավորներ:

Մոյտենը գտնում է, որ խմբին կմիանան այլ աջ խմբակցությունների եւ հայացքները կիսող կուսակցությունների եվրապատգամավորները, մասնավորապես, Մարին Լե Պենի ֆրանսիական «Ազգային միասնություն»-ից:

Մոյտենի խոսքերով՝ ԱԳՀ-ն եւ դրա եվրոպական գործընկերները մտադիր են «զրոյացնել ԵՄ-ում անօրինական միգրացիան», «պահպանել եվրոպական բազմազանությունն ու մշակույթների հարստությունը, եւ կառուցել «Եվրոպայի ամրոցը»:

Եվրահանձնաժողովի ներկայից կազմում է «Ազգերի եւ ազատությունների Եվրոպա» աջ պոպուլիստական խումբը, որում ներառված են ֆրանսիական «Ազգային միասնություն»-ը, իտալական «Լիգա»-ն եւ նրանց դաշնակիցները. այն ունի 37 պատգամավորական մանդատ 751-ից: Սակայն Եվրահանձնաժողովի նախորդ ընտրություններից 5 տարի անց ԵՄ երկրներում աջ կուսակցությունների ժողովրդականությունը զգալի աճել է: Եվրահանձնաժողովի ընտրությունները կկայանան ԵՄ երկրներում մայիսի 23-26-ը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ