News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երևանում այս օրերին խոր էտ է կատարվում, որը վտանգում է մայրաքաղաքում բնակվող կաչաղակներին, ագռավներին եւ փչակաբնակ երաշտահավերին։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թռչնասերների միության նախագահ Սիլվա Ադամյան՝ նշելով, որ նման վայրագ ձևով ծառերի և ճյուղերի սղոցումը սթրես է թռչունների համար, և նրանք կարող են հեռանալ տարածքից։

Բացի այդ, նրա խոսքով, ծառերի խոր էտ կատարելուց մասնագետների չեն հրավիրում, նրանց կարծիքը չեն լսում, ամեն ինչ արվում է սիրողական մակարդակով՝ միայն թե էժան լինի։

«Նախկին կառավարության օրոք այդ հարցը բարձրացրել ենք։ Մանկական այգում տեղադրել ենք թռչունների բներ, սակայն չենք կարող ամեն տեղ բներ տեղադրել»,- ասաց նա, հավելելով, որ խոր էտը նաեւ տգեղ է աչքի համար, և այդ հարցը եւս բարձրացվել է, սակայն լսող չկա։

Նա շեշտեց, որ այլ երկրներում նման խոր էտ չեն կատարում․ «Մեզ մոտ կտրում են բոլոր ճյուղերը, թողնում են միայն բնի մասը։ Մինչև ծառը աճի, մեծանա, ժամանակ կանցնի. սա խնդիր է թե ծառերի համար, թե թռչունների։ Խոր էտ չպետք է կատարվի, այդպես թռչունները բնավեր են լինում»։

Ըստ նրա՝ Երևանում նա թռչունների անկում է և նկատվում, որի պատճառը ուսումնասիրված չէ․ «Վերջերս մի թռչուն էին ուղարկել, տեսնում եմ մեխանիկական անկում չէ, բայց ես լաբորատորիա չունեմ, որ ստուգեմ, ուղարկում եմ համապատասխան ատյանների, նախկինում այդ ամենը ստուգվում էր, իսկ այժմ՝ ոչ»,- ասաց նա՝ չբացառելով, որ անկման պատճառը հիվանդությունն է։

Տպել
Ամենաշատ