News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոռու մարզը ՀՀ-ում աղքատության և գործազրկության մակարդակով երկրորդն է, բայց մարզպետը շարունակում է ինքնապարգևատրումների դատապարտելի գործընթացը։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Սմբատ Խանվելյանը։

«Լոռու մարզը ՀՀ-ում աղքատության և գործազրկության մակարդակով երկրորդն է, բայց մարզպետը շարունակում է ինքնապարգևատրումների դատապարտելի գործընթացը։ Չգիտես որ «տիտանական» աշխատանքի համար իրեն երեկ՝ ապրիլի 12-ին ևս պարգևատրել է շուրջ կես միլիոն դրամով։ Հասկանալի է, մարդը նոր և թանկարժեք կլինիկա է կառուցում, մի տեղից պիտի քերի, այս դեպքում մեր՝ հարկատուներիս գրպանից»,- ասված է նրա գրառման մեջ։

Նշենք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ապրիլի 12-ի թիվ 132 կարգադրությամբ կրկին պարգեւատրել է իրեն ու մարզպետարանի ղեկավար կազմին:  Ըստ այդ կարգադրության՝ 2019 թվականի առաջին եռամսյակում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվում են մարզպետը, մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալը, վարչության պետերը և ներքին աուդիտի բաժնի աշխատակիցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ