News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհից օգտատերերը դժգոհել են Facebook եւ Instagram սոցցանցերի, ինչպես նաեւ WhatsApp մեսինջերի աշխատանքի խափանումների համար, հաղորդում է ՌԲԿ-ը՝ վկայակոչելով Downdetector պորտալի տվյալները:

Ծառայության տվյալների համաձայն՝ ստացվել է ավելի քան 10.2 հազար հաղորդագրություն Facebook-ի աշխատանքի պափանման մասին: Առաջին հաղորդագրություններն ուղարկվել են ստանդարտ արեւելյան ժամանակով EDT (14:38) ժամը 06:38-ին:

16:00-ի տվյալներով՝ օգտատերերի 57 տոկոսը դժգոհում էր նորությունների լրահոսի խափանումներից, 21 տոկոսը՝ համակարգ մուտք գործելու դժվարությունից, եւս 20 տոկոսը բախվել էր ցանցի ամբողջական անջատման հետ: Բողոքների մեծամասնությունն ուղարկվել էր Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆիլիպիններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը