News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանը շաբաթվա մեջ 5 աշխատանքային օր՝ մինչեւ օրվա ավարտ, ՀՀԿ գրասենյակում է, մշտապես քննարկումների, հանդիպումների մեջ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով մամուլի լուրերին, թե ՀՀԿ-ում այս օրերին մեծ աշխուժություն է նկատվում։

Հարցին, թե արդյոք գրասենյակում ընթանում են Սերժ Սարգսյանի առաջիկա ելույթի նախապատրաստության աշխատանքներ, պատասխանեց․ «Կարծում եք Սերժ Սարգսյանի տեքստի վրա պետք է ե՞ս աշխատեմ։ Իհարկե, քննարկումներ կարող են տեղի ունենալ՝ կապված հանրությանը հուզող թիրախային հարցերի, այսպես ասած՝ խնդիրների քարտեզագրման հետ, բայց նախագահը այս ընթացքում այնքան շատ ասելիք ունի, որ բացարձակապես հատուկ կարիք չկա մարդկանց, այդ թվում՝ ինձ ներգարվելու, որպեսզի տեքստի վրա աշխատենք»։

Ըստ Աշոտյանի՝ կուսակցական աշխատանքը, տարբեր ինտենսիվությամբ, ընթացել է մշտապես․ «Աշխատանքները վերջին մեկ տարվա ընթացքում ամենօրյա ռեժիմով շարունակվել են, ուրիշ հարց, որ ինտենսիվությունը տարբեր է եղել»,- ասաց նա։

Իսկ թե երբ նախկին նախագահը ելույթ կունենա, ՀՀԿ փոխանախագահը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը կխոսի կոնկերտ պահի և շուտով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ