News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ը կանչել է Թեհրանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆիլիպ Թիբոյին Վաշինգտոնում նրա գործընկերոջ թվիթի առնչությամբ:

Ինչպես հաղորդում է Mehr-ը, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրագործման հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Հոսեյն Սադաթ Մեյդանին հայտարարել է, որ Իրանում չի հանդուրժի ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերարա Արոյի մեկնաբանությունները:

Մեյդանին պահանջել է Ֆրանսիայի կառավարությունից բացատրություններ այդ հարցի շուրջ եւ հայտարարել, որ եթե Ֆրանսիայի կառավարությունը հաստատի, որ դեսպանի նկատողությունները բխում էին իր դիրքորոշումից, ապա դա լրջորեն խախտում է ԳՀՀԾ-ի նպատակները: Նա նշել է, որ եթե ֆրանսիական կողմը չլուծի խնդիրը, ապա Իրանն իրավունք ունի համապատասխան արձագանք տալու:

Թիբոն իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնի իր գործընկերոջ հրապարակած թվիթների մասին տեղեկություններ չունի: Նա ընդգծել է, որ ֆրանսիական կառավարությունն աջակցում է ԳՀՀԾ-ի լիարժեք կատարմանը:

Կիրակի ավելի վաղ Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին արձագանքել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի թվիթին եւ կոչ արել Ֆրանսիայի կառավարությանը հստակեցնել իր դիրքորոշումը:

ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը գրել է, մասնավորապես, որ «սխալ է ասել, որ ԳՀՀԾ-ի ժամկետը լրանալուն պես Իրանին կթույլատրվի ուրանը հարստացնել: Համաձայն միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի՝ նա պետք է ապացուցի, որ իր միջուկային գործունեությունը կրում է քաղաքացիական բնույթ»: «Ինչպես մենք նշել ենք 2002 թվականին, ուրանի հարստացումն առանց հուսալի քաղաքացիական ծրագրի կլիներ անօրինական՝ ըստ միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի. մենք նույնկերպ կարձագանքենք նաեւ 2025 թվականին, եթե դա լինի անհրաժեշտ: Պատժամիջոցներ էին կիրառվել: Դրանք կարող են նաեւ վերականգնվել»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ