News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է Ֆինլանդիայում խորհրդարանական ընտրություններին քվեաթերթիկների 51.3 տոկոսի հաշվարկի արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով երկրի արդարադատության նախարարությանը:

Երկրորդ տեղում է Ազգային կոալիցիոն կուսակցությունը ձայների 16.4 տոկոսով, երրորդում՝ ընդդիմադիր «Իրական ֆիններ» կուսակցությունը՝ 15.9 տոկոսով: Այնուհետեւ իշխող «Ֆինլանդական կենտրոն» կուսակցությունը՝ 15.7 տոկոսով:

Մնացած կուսակցությունները հավաքել են ձայների 10 տոկոսից պակաս. ընդդիմադիր «Ձախ միություն»-ը՝ 8.6 տոկոս, Քրիստոնեական դեմոկրատական կուսակցությունը՝ 4.4 տոկոս: Կառավարական «Կապույտ ապագան» հավաքել է 0.9 տոկոս եւ միակն է, որը չի ներառվի խորհրդարանի նոր կազմում:

Ընտրությունների արդյունքում պարզ կդառնա երկրի 200-տեղանոց միապալատ խորհրդարանի կազմը, կձեւավորվի նոր կառավարությունն ու կնշանակվի վարչապետը: Ընդանուր առմամբ ֆիններն ընտրում էին 19 կուսակցությունների շուրջ 2.5 հազար թեկնածուների միջեւ:

Նախորդ ընտրությունները կայացել էին 2015 թվականի գարնանը: Դրանց արդյունքում ձեւավորվել էր երեք կուսակցությունից կազմված կառավարություն, որի կազմում էր «Ֆինլանդական կենտրոնը», Ազգային կոալիցիոն կուսակցությունն ու «Իրական ֆինները»: 2017 թվականին ներկուսակցական պառակտման արդյունքում «Իրական ֆիններն» անցել էին ընդդիմության շարքերը, իսկ նրանցից առանձնացված «Կապույտ ապագան» մնացել էր իշխանության կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ