News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական HMS Talent ատոմային սուզանավի, որը պետք է Հյուսիսային ծովում ռուսական սուզանավի հսկման գործողություն սկսեր, յոթ նավաստի նավարկությունն սկսվելուց առաջ հեռացվել է ծառայությունից կոկաին օգտագործելու պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Պարբերականի տվյալներով՝ Դեւոնպորտ հասնելուց հետո, որտեղ սուզանավի անձնակազմը պետք է պատրաստվեր «գաղտնի» առաքելությանը Բեւեռային շրջանում, նավաստիների մի մասը երեկույթի է մասնակցել, որից հետո ձախողել է թմրանյութերի պարտադիր թեստը։

Զննման արդյունքների հաստատումից հետո նավաստիներին հանձնել են ռազմական ոստիկանությանը, իսկ HMS Talent-ի նավարկությունը՝ հետաձգել։

Հետաձգման պատճառը չի նշվում, բաց, ինչպես գրում է Daily Mail-ը, ատոմային սուզանավով ծով դուրս գալու համար լիարժեք անձնակազմ է պահանջվում։

HMS Talent (S 92) ատոմային սուզանավը Մեծ Բրիտանիայի Թագավորական ՌԾՈւ Trafalgar դասի սուզանավերի յոթ սերիայից վեցերորդն է։ Սուզանավը գործարկվել է 1990 թվականի մայիսին, կրում է Tomahawk թեւավոր հրթիռներ։

Բրիտանական նավատորմում նման սկանդալ տեղի է ունեցել 2017-ին։ Այն ժամանակ թմրանյութերի օգտագործման պատճառով հեռացվել է ինը նավաստի HMS Vigilant ատոմային սուզանավից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կապան-Քաջարան ճանապարհին բախվել են 06-ը, 07-ը և «ԿամԱԶ»-ը․ երեք հոգի հոսպիտալացվել է
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են․․․․
54-ամյա Մուխաելը մասնագիտացել էր էլեկտրական սղոցի մետաղաքարի գողությունների վրա
Այս գողության մասին նախկինում չի հայտնվել...
Երեւանում կայանված ավտոբուսից մի քանի հոգով ալյումին են գողացել. նրանց արդեն խոստովանել են
Մաշտոցի եւ ՊՊԾ ոստիկանների բացահայտումները...
Ֆրանսիացի փորձագետ-քրեագետները Աստվածամոր տաճարում հրդեհի պատճառի հանցանշաններ են փնտրում
Քննիչներն արդեն հարցաքննել են տաճարի աշխատակիցներին, ինչպես նաեւ շինարարներին, ովքեր զբաղվում էին վերականգնողական աշխատանքներով․․․
Շիրակի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ. Երկու դեպքում էլ «հերոսը» 29-ամյա Վահեն է
Երկու դեպքով էլ ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ...
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգով հզոր տորնադո է անցել. կան զոհեր, ավերված շենքեր
Տարերքի հետեւանքով ավերվել են շենքեր, վնասվել են մեքենաներ եւ էլեկտրալարեր...