News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մի նամակ ստացա մեր պատգամավորներից մեկից, որն, ի դեպ, ինձ լավ ճանաչում է, իսկ ես՝ իրեն, ինչեւէ, վերադառնամ նամակի բովանդակությանը, որում, մասնավորապես, հարցում կար, թե բա «մեր տեղեկություններով» նախկին իշխանությունները Հայաստանի ազգային պատկերասրահի արտասահմանյան ցուցահանդեսներից նկարներ են նվեր տվել։ Սա կարդալուն պես, ժողովրդական լեզվով ասած՝ «շշմել, մնացել եմ», լավ, ինչքա՞ն պետք է մեր թանգարանային համակարգից անտեղյակ մարդիկ վարկաբեկեն այս կառույցը, ինչպես կասեր դասականը.՝ «Մարդիկ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։

Հ.Գ.
ՀԱՊ-ից կտավներ դուրս ու ներս տանելու համար երեք կազմակերպություն եւ, մոտավորապես, 20-30 մարդ զննություն է կատարում, ձեր կարծիքով այս մարդիկ, որ երկար տարիներ ծառայում են արվեստին, բոլորը դավաճաննե՞ր են, որ ամեն առիթով ծախում կամ կեղծում են նկարները)))։ ժողովուրդ, հոլիվուդյան բլոկբաստերներ շատ մի՛ նայեք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն դրամ արժեքով մշակութային արժեքներ են անհետացել, որի առթիվ քրգործ է հարուցվել:

Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն դրամ արժեքով մշակութային արժեքներ են անհայտացել. Դատախազություն

«Նման բաներ բոլոր թանգարաններում եղել են». Փարավոն Միրզոյանը՝ «Այծեմարդը սրինգով» քանդակի անհետացման մասին

Տպել
Ամենաշատ