News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփը 2019-ի առաջին եռամսյակում ավելի քան 30 մլն դոլար է հավաքել որպես ընտրարշավի անցկացման նվիրատվություն նախագահի պաշտոնին վերընտրվելու համար 2020 թվականի ընտրություններում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Hill-ին։

Այսպիսով, Թրամփը տարեսկզբից արդեն մի փոքր ավելի շատ գումար է հավաքել, քան նրա երկու դեմոկրատ մրցակիցները, որոնք առաջատարն են այս ցուցանիշի գծով, նշում է պարբերականը։ Վերմոնթ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը ստացել է ոչ ավելի, քան 18 մլն դոլարի նվիրատվություն, իսկ Կալիֆոռնիայի սենատոր Քամալա Հարիսը՝ մոտ 12 մլն։

Նոր մուտքերի հաշվառմամբ՝ կանխիկ դրամի ընդհանուր գումարը, որը տնօրինում է Թրամփի նախընտրական շտաբը, ներկա պահին կազմում է ավելի քան 40 մլն դոլար։ Այս տվյալների համաձայն՝ մեկ նվիրատվության միջին գումարը կազմել է մոտ 34 դոլար։

Նախընտրական արշավի մեկնարկը կտրվի 2020 թվականի փետրվարին, երբ Այովա եւ Նյու Հեմփշիր նահանգներում տեղի կունենան կուսակցական ակտիվիստների առաջին ժողովներն ու նախնական ընտրությունները, որոնցում կընտրեն դեմոկրատների եւ հանրապետականների ազգային համագումարների պատվիրակները։ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 13-16-ին Միլուոքիում (Վիսքոնսինի նահանգ), որտեղ կտրվի Թրամփի մրցակցի անունը նախագահի պաշտոնի համար մղվող պայքարում։ Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսի 24-27-ին Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ)։

ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ