News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Volkswagen-ը Brand SUV Night միջոցառմանը, որը նախորդել է Շանհայի ավտոսրահին, ներկայացրել է ID. Roomzz ընտանիքի նոր կոնցեպտ՝ մեծ էլեկտրական քրոսովեր։ Ամենագնացի սրահը կարելի է փոխել սեփական հայեցողությամբ, իսկ նրա զարդարման համար օգտագործվում է նյութ խնձորի հիմքով։ Ավտոմեքենայի սերիական տարբերակը կհայտնվի երկու տարի հետո եւ սկզբում դուրս կգա չինական շուկայում, տեղեկացնում է Motor-ը։

Կոնցեպտի յուրաքանչյուր առանցքում տեղադրված է մեկ էլեկտրաշարժիչ (75 եւ 150 կիլովատ)։ Դրանց ընդհանուր հզորությունը 225 կիլովատ է կամ 306 ձիաուժ։ Ինքնուրույն աշխատում է միայն հետեւի շարժիչը. առջեւի շարժչի առանցքը միանում է անիվների տեղապտույտի ժամանակ կամ հարկադրաբար։ ID.Roomzz-ը տեղից «հարյուր» հավաքում է 6,6 վայրկյանում։ Առավելագույն արագությունը՝ ժամում 180 կիլոմետր։ Մեկ լիցքավորմամբ ամենագնացը կարող է անցնել 475 կլիոմետր չինական NEFZ ցիկլով եւ մինչեւ 450՝ եվրոպական WLTP-ով։

82 կիլովատ/ժամ մարտկոցը ավանդական լիցքը պահում է մալուխով, ինչպես նաեւ անլար ինդուկցիոնով։ Կուտակիչն 80 տոկոսով կարելի է լիցքավորել 30 րոպեում։

Volkswagen ID. Roomzz-ը չորս շարժական դռներ ունի։ Կանգնելու ժամանակ անիվները պտտվում են 20 աստիճանով, իսկ դռները փակելուց հետո վերադառնում նախնական դիրքրին։ Սրահում ավանդական ցուցավահանակը հասցված է նվազագույնի. դրա դերը կատարում է ապակե պանելը՝ ինտեգրված ղեկով, 13,8 դյույմանոց էկրանով՝ մուլտիմեդիա համակարգով եւ արտածող դիսփլեյով։ Ղեկն ունի թաչ-պանել տրանսմիսիայի եւ 5,8 դյույմ տրամագծով հավելյալ դիսփլեյի միացման համար։

Ուղեւորները նստում են չորս առանձին նստելատեղերին, որոնցից յուրաքանչյուրը կարող է երեք դիրք ընդունել։ ID. Drive մեխանիկական ռեժիմում դրանք շարժման ընթացքին ուղղահայաց են, գլխադիրները բարձրացված են։ ID. Pilot ավտոմատ ռեժիմում նստելատեղերը շրջվում են դեպի ներս 25 աստիճանով, իսկ ընդունելով ID. Pilot Relax դիրքը՝ ցանկացած նստելատեղ կարելի է բացել։ Ճանապարհին, ազատ ժամանակ կարելի է շփվել, հանգստանալ կամ աշխատել։

Volkswagen ID. Roomzz-ն ունի նաեւ CleanAir սարք՝ զտման ակտիվ համակարգով, մի քանի աշխատառեժիմով եւ սրահի օդորակման գնահատմամբ։ Նստելատեղերն AppleSkin արհեստական կաշվից են, որի 20 տոկոսը պոլիուրետան է՝ խնձորի մնացուկներով։ Հատակը կաղնուց է, իսկ դեկորատիվ պանելները՝ ճկուն նյութից, նախշազարդված։

Volkswagen ID. Roomzz-ի սերիական տարբերակը կթողարկվի 2021-ին։ Դա կլինի յոթտեղանի էլեկտրական քրոսովեր Չինաստանի համար։ Չի բացառվում, որ հետո մոդելը կհայտնվի նաեւ այլ շուկաներում։ Այն կմրցակցի Tesla Model X-ի եւ Audi e-tron-ի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ