News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիայի խորհրդարայի հայ պատգամավոր Նորա Արիսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Սիրիայի պատմության դասագրքերում:

Նշենք, որ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսյանը դեռեւս 2017 թվականի փետրվարի 21-ին եւ սեպտեմբերի 20-ին Սիրիայի խորհրդարանում գումարված նիստերի ժամանակ իր ելույթներով պահանջել էր դպրոցական դասագրքերում ներառել Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունների հետեւանքները Սիրիայում, հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, ինչպես նաեւ սիրիական հասարակության բազմազանությունը ներկայացնող հատվածներ:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը,  շարունակելով այս ուղղությամբ աշխատանքները՝ Նորա Արիսյանը նույն պահանջով դիմել էր Սիրիայի կրթության նախարարության «Ուսումնական ծրագրերի վերամշակման ազգային կենտրոն»: Մասնագետների հետ երկարատեւ նիստերից եւ քննարկումներից, ինչպես նաեւ 2019 թվականի հունվարի 31-ին պատմության դասագրքերի վերամշակման առիթով տեղի ունեցած հատուկ սեմինարին Հայոց ցեղասպանության թեման ներկայացնելուց հետո՝ կենտրոնը վավերացրեց 2019-2020 ուսումնական տարեշրջանի ավարտական դասարանների (բակալորիա) պատմության դասագրքերում ներառել Հայոց ցեղասպանությունը ներկայացնող թեմաներ:

20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացրած ոճրագործության լույսի տակ վերամշակված դասագրքի «Քաղաքական տեղաշարժեր» բաժնում հիշատակվում է տարածաշրջանի փոքրամասնությունների դեմ թուրքական Միություն եւ առաջադիմություն («Իթթիհաթ վե թերաքքի») կուսակցության վարած կամայական քաղաքականության մասին, ինչպես նաեւ 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդի տարագրությունը դեպի Սիրիա:

Հայոց ցեղասպանության թեման սիրիական աղբյուրների տեսանկյունից ներկայացնելու համար՝ գրքում իբրեւ օրինակներ hիշատակված են սիրիացի պատմաբան Մուհամմեդ Քուրդ Ալիի վկայությունները:

«Քաղաքակրթական միասնություն» ենթագլխում ակնարկվում է նաեւ Սիրիայում հայերի մշակութային արժեքների պահպանման խնդրի, ինչպես նաեւ զանազան բնագավառներում սիրիահայերի ներդրման մասին:

Այսպիսով, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի տարիների հետեւողական աշխատանքի շնորհիվ սիրիական դպրոցների ուսումնական ծրագրերում, բակալորիայի պատմության դասագրքերի միջոցով դասավանդվելու է Հայոց ցեղասպանության իրողությունը:

Մյուս կողմից, աննախադեպ այս քայլով վերջապես վավերական եւ գիտական ձեւով Սիրիայում աշակերտները պատմության դասաժամին տեղեկանալու են Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ