News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ Լատինական Ամերիկայում Պեկինի եւ Մոսկվայի քաղաքականության մասին ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի խոսքերը սուտ եւ զրպարտություն է անվանել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստաքնի եւ Լատինական Ամերիկայի երկրների համագործակցության մասին պետքարտուղար Պոմպեոյի զրպարտող հայտարարությունները անպատասխանատու են եւ զուրկ են իմաստից», -ասել է նա:

«Երկար ժամանակ ԱՄՆ-ն Լատինական Ամերիկան դիտարկում է որպես սեփական հետին բակ: Նրանք ճնշում են գործադրում տարածաշրջանի երկրների վրա, սպառնում նրանց եւ անգամ կառավարություններ են տապալում», - հավելել է դիվանագետը:

«Մարդիկ ի վիճակի են սուտը ճշմարտությունից, իրական ընկերներին կեղծերից տարբերել, որոնք խախտում են կանոնները եւ քաոս տարածում:

Վստահ եմ, որ Լատինական Ամերիկայի երկրները կարող են ճիշտ ընտրություն կատարել», - ընդգծել է Լու Կանը:

«Մեզ հայտնի է Վենեսուելայի իրավիճակի վերաբերյալ Չինաստանի հասցեին ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի այդ սուտ մեղադրանքների մասին: Չինաստանի դիրքորոշումն այս հարցում հստակ եւ հետեւողական է:

Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին եւ նպատակներին, ինչպես նաեւ աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը», - ասել է նա:

Սուտը, որը կրկնվում է հազար անգամ, միեւնույն է սուտ է մնում: Ժամանակն է, որ պետքարտուղար Պոմպեոն դադարի  նման հայտարարություններ անել», - հավելել է նա:

Դիվանագետը նշել է, որ Չինաստանի եւ Լատինական Ամերիկայի երկրների համագործակցությունը «հետեւում է փոխադարձ հարգանքի, հավասարության եւ փոխադարձ շահերի սկզբունքներին» եւ նպաստում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանը եւ բնակչության կենսամակարդակի բարելավմանը:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ծրագրային խոսքով ելույթ ունենալով Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, հայտարարել էր, որ Լատինական Ամերիկայի երկրների ներքին գործերին չմիջամտելու մասին Մոսկվայի եւ Պեկինի կոչերը  կեղծավորություն են:

«Կա դաս, որը պետք է բոլորս յուրացնենք: Չինաստանը եւ մյուսները կեղծավորություն են անում՝ կոչ անելով չմիջամտել Վենեսուելայի գործերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել