Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին «Թվիթերում» գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Եռակողմ հանդիպումից առաջ տեղի է ունեցել Մնացականյան–Լավրով երկկողմ հանդիպում։
#Մոսկվա'յում մեկնարկեց #Հայաստան'ի, #Ադրբեջան'ի և #Ռուսաստան'ի ԱԳ նախարարների հանդիպումը:/ Meeting of Foreign Minister of #Armenia, #Azerbaijan and #Russia, Zohrab Mnatsakanyan, Elmar Mammadyarov and Sergey Lavrov commenced in Moscow pic.twitter.com/3zvg1ZSPpo
— Anna A. Naghdalyan (@naghdalyan) April 15, 2019