News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Կանադայի Ալբերտի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են հին եգիպտուհու մնացորդները, որոնք հայտնաբերվել են 1970-ական թվականներին Մենդեսի դամբարանաքաղաքում եւ եկել եզրակացության, որ նա ունեցել է տղամարդու մասնագիտություն եւ պատրաստել է կենցաղային իրեր պապիրուսից։ Մինչ այդ կարծիք կար, թե կանանց թույլ չեն տվել նման մասնագիտություններով զբաղվել, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Science Alert-ին։

Հետազոտողներն ուսումնասիրել են 50-ն անց կնոջ ատամները, որն ապրել է ավելի քան չորս հազար տարի առաջ (մ.թ.ա. 2181-2055 թվականներ) էլեկտրոնային միկրոսկոպիայի եւ միկրոգրաֆիայի օգնությամբ։ Նրանք հայտնաբերել են 24-ից 16 ատամների մաշվածության նշաններ։ Վերին ծնոտի երկու ատամների խոռոչի վնասումներ են հայտնաբերվել, տասնչորսում՝ մաշվածություն։ Նման մաշվածությունը բնորոշ է այն արհեստավորներին, որոնք ատամներով բուսական իր են ձգել։

Գիտնականների խոսքով՝ եգիպտուհին պապիրուսն օգտագործել է տուփեր եւ զամբյուղներ, ինչպես նաեւ մաշիկներ, վարագույրներ ու խսիրներ պատրաստելու համար։

Ավելի վաղ տիրապետող էր այն կարծիքը, թե Հին Եգիպտոսի կանայք կարող էին միայն յոթ մասնագիտության տիրապետել, ինչպես հետեւում է դամբարանների պատերի պատկերներից ու մակագրություններից։ Նրանք եղել են քրմուհիներ աստվածուհիների տաճարներում (եթե լավ կապեր են ունեցել եւ բարձր կարգավիճակ), երգչուհիներ, պարուհիներ, երաժիշտներ, լացող կանայք, ջուլհակներ եւ տատմայրեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել