News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սուդանի անցումային ռազմական խորհուրդը գեներալ-գնդապետ Հաշեմ Աբդելմութալիբ Ահմադ Բաբաքերին նշանակել է բանակի միավորված շտաբի պետ, ասվում է Սուդանի բանակի բրիգադի գեներալ Ահմադ Խալիֆա ալ Շամիի հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Փաստաթղթի համաձայն՝ «գեներալ-գնդապետ... Հաշեմ Աբդելմութալիբ Ահմադ Բաբաքերը նշանակվել է բանակի միավորված շտաբի ղեկավար»,- ասվում է հայտարարությունում։

Սուդանում ապրիլի 11-ին տեղի է ունեցել հեղաշրջում, նախագահ Օմար ալ Բաշիրը կալանվել է։ Իշխանությունը վերցրել են զինվորականները։ Ապրիլի 12-ին անցումային ռազմական խորհուրդը գլխավորել է Աբդելֆաթահ ալ Բուրհանը, որը հայտարարել է մինչ այդ մտցված պարետային ժամը եւ արտակարգ դրությունը հանելու մասին։ Նա տեղեկացրել է, որ խորհրդի աշխատանքի ժամկետը առավելագույնը երկու տարի է, եւ հաստատել է քաղաքացիական կառավարությանը իշխանությունը հանձնելու պարտավորությունը։

Բողոքները Սուդանում շարունակվում են 2018-ի դեկտեմբերից։ Անկարգությունները բռնկվեցին հացի եւ այլ ապրանքների գների բարձրացման համատեքստում, ինչն էլ ավելի վատթարացրեց սուդանցիների առանց այդ էլ ծայրահեղ վիճակը։ Առաջինը փողոց դուրս եկան երկրի կենտրոնական հատվածի Գեդարեֆ եւ Ատթաբար քաղաքների բնակիչները։ Մի շարք քաղաքներում մտցվեց արտակարգ դրության ռեժիմ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել