News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Վերլուծելով վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, մի հստակ կանխատեսում եմ անում՝ շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա իր նման տեսակետի համար պատճառներ է նշել. «

«Որովհետեւ՝

- Իշխանությունները ադեկվատ չեն ընկալում քննադատությունը:

- Իշխանությունները մտահոգված են իրենց ամիս-ամիս գահավիժող վարկանիշով:

- Իշխանությունները ի վիճակի չեն կատարել իրենց խոստումները:

- Իշխանությունները ի զորու չեն անգամ պահպանել երկիրն այն վիճակում, որում ստացել են:

- Իշխանությունները չեն կարողանում պատշաճ «գուրգուրել» Նիկոլ Փաշինյանի ժամանակին սրբադասված կերպարը:

- Իշխանությունները բացի արդեն ավանդական դարձած հանրապետականներից, սկսել են սեւեռվել նաեւ խորհրդարանական ընդդիմության վրա:

- Իշխանությունների ներսում ակնհայտ են դառնում ներքին խմորումները:

Վարչախումբը դժվար թե գիտակցի, որ քաղաքական հողի վրա հետապնդումներով ոչ միայն չեն կարող կանգնեցնել վարկանիշի շարունակական անկումը, այլեւ միայն արագացնելու են այդ գործընթացը:

Ուստի, մոտ ապագայում կարող ենք սպասել եւ հետեւել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլեւ «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին...
Փաշինյանը զրոյական մեկնարկից Ռոբերտ Քոչարյանին բերեց քաղաքականություն եւ դարձրեց քաղբանտարկյալ. Փոստանջյան
Նա հայտարարում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ես կարող եմ տանկեր հանել փողոց...
Նիկոլ Փաշինյանը «որպես բուտկա» սեփականաշնորհել է դատախազությունը. Զարուհի Փոստանջյան
Նա մի տարի առաջ չէր ասում ՍԴ–ն սեփականաշնորհված բուտկա է, իսկ հիմա այս կառույցը չի կատարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակները...
Պարո՛ն Փաշինյան, որքան էլ ցավալի է` Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին. Մեսրոպ Մանուկյան
Կարծում եմ` պետական այն պաշտոնյան, ով վարչապետի նման անհարմար վիճակի մեջ է գցում, պետք է հրապարակայնորեն պատժվի…
«Իրատես». «Ծնոտներին խփելու» իշխանությունների դասն Իջեւանում լավ էին յուրացրել. հլու-հնազանդ ենթարկվեի՞ն ոստիկաններին
Չէ՞ որ անտառն իրենցն է, կուզեն կհատեն, կուզեն չեն հատի. բանաձեւումն անձամբ Նիկոլ Փաշինյանն է տվել...
«Փաստ». Պարապ «զվռնելու» փոխարեն ամռանը ինքնակրթվեք. մարդու խայտառակ եք անում. Փաշինյանը կարգադրել է
Տեղեկությունների համաձայն, նա իր դժգոհությունն է հայտնել ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովներից...
Ամենաշատ