News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնում է հողային բարեփոխումներ, որի արդյունքում հողերի չօգտագործման դեպքում սեփականատերը պարտավոր կլինի այն վարձակալության տալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։

«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում վարելահողերի 40 տոկոսն այս կամ այն պատճառով չի օգտագործում՝ սեփականատերերի 20 տոկոսը ՀՀ-ում չեն, մյուս մասն էլ արդյունավետ չի համարում մշակումը։ Պետք է իրականցնենք հողային ռեֆորմի գույքագրում, բացահայտենք հողային ռեսուրսների չօգտագործման պատճառները: Կլինեն նաեւ օրենսդրական փոփոխություններ, որով պարտադիր կլինի հողերի վարձակալումը։ Սա չի նշանակում, որ մարդուց խլում ենք սեփականությունը, այլ մարդը կմնա սեփականատեր, բայց եթե չի օգտագործում հողը, ապա կտա վարձով»,–նշեց նա։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝  կլինեն նաեւ հողերի միավորում. «Կան մարդիկ, որոնք մեկ հեկտար հող ունեն, բայց միմյանցից անջատ։ Այստեղ նաեւ հողերի կոնսոլիդացիայի իմաստն ենք դրել. ժամանակին երբ հողերը բաժանվել կամ մասնավորեցվել են, ստացվել է այնպես, որ մարդը 1 հեկտար հող ունենա, բայց երեք կտորից բաղկացած, որոնք տարբեր տեղերում են գտնվում, ինչը բավական դժվարացնում է ագրոտեխնիկական միջոցառումը եւ ինքնարժեքի վրա լուրջ ազդեցություն է ունենում։ Կոնսոլիդացիայի միջոցով կկարողանանք համաչափ հողերն իրար կպցնել, տարբեր սեփականատերերի հողերի փոխանակում կազմակերպել»,–ընդգծեց նա

Գեղամ Գեւորգյանը շեշտեց՝  եթե գյուղացին ցանկանում է վաճառել հողը, բայց գնորդ չունի, ապա պետությունը կգնի եւ փաթեթով կվաճառի։

Նա հայտնեց, որ բարեփոխումների մեկ այլ ուղղություն է կոոպերացումը, որպեսզի մարդիկ համատեղ աշխատեն, նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այս ուղղությամբ եւս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան։

Գեղամ Գեւորգյան նաեւ կարեւորեց  ռիսկերի մեղմումը, քանի որ գյուղատնտեսությունն ինքին ռիսկային գործունեության տեսակ է։ Նա հավաստիացրեց՝ եթե ռիսկերը ճիշտ կառավարվեն, ապա կարող են մեղմել խնդիրները՝ հիվանդությունների դեմ պայքարը՝ թե խոշոր եղջերավոր կենդանիների, թե բուսաբուծության պարագայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ