News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ինֆորմացիոն վերլուծական կենտրոն ստեղծել եւ կատարել տվյալների վերլուծություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։

«Երբ խոսում ենք ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումներից կարեւոր է հասկանալ, թե նախարարությունները որքանով են համապատասխանում տնտեսության պահանջներին։ Երբ մենք ֆունկցիոնալ ուսումնասիրություններ ենք կատարում, պարզվում է, որ ժամանակակից տնտեսության պատվերը բավարարող համապատասխան կառույցներ չունենք։Այս պատճառով նախաձեռնել ենք ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի ստեղծման գործը, որի նպատակն է շուկաների վերլուծությունը, գոտիականության վերլուծությունը, տվյալների վերլուծությունը, որոնք կտրամադրենք մեր ֆերմերներին։ Շատ հաճախ մենք նկատում ենք, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել ու որտեղ պետք է արտադրանքը վաճառել»,– նշեց նա։

Գեղամ Գեւորգյանը կարեւորեց վարչական ռեգիստրների ինստիտուտի ներդրումը.

«Ինստիտուցիոնալ բարեփոխումներից է վարչական ռեգիստրների ինստիտուտի ներդրումը՝ սուբիսդիաների ռեգիստր, անասունների համարակալումը, որը հնարավորություն կտա օնլայն ռեժիմով տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում»։

Անդրադառնալով  պետական օժանդակության ծրագրերին, նա նշեց, որ գնում են 2 ուղղությամբ՝սուբսիդավորում ու վարկային ռեսուրսներ, ինչպես նաեւ ուղիղ ֆինանսավորում։

«Այսօր չկա գյուղատնտեսության ճյուղ, որտեղ պետությունը ֆինասական ռեսուրս չի տրամադրել։ Շատ է բարձրացվում հարցը, որ գյուղացիական տնտեսություններն այս կամ այն ձեւով ծանրաբեռնված են վարկային բեռով կամ գրավի համապատասխան առարկա չունեն, որպեսզի օգտվեն այս ֆինանսական ռեսուրսից։ Սրա համար մինչեւ 5 մլն դրամ վարկը տրվում է երաշխիքով»,–նշեց նախարարի պաշտոնակատարը։ Ուղիղ ֆինանսավորման օրինակ  նա համարեց «խելացի գոմերի» ծրագիրը։

Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ շեշտակի դրական փոփոխություն է ապահովագրության ինստիտուտի ներդրումը՝ հավելելով, որ այս տարվա պիլոտային ծրագրում 6 մարզ է ներգրավված։

«Քայլեր են կատարվում նաեւ բնական աղետներից պաշտպանելու համար: Պետք է խուսափել բերքի կորուստներից, հետեւաբար պետք է կիրառել բարձր տեխնոլոգիաներ՝ ցանցեր, հակակարկտային կայանների ցանցերը պետք է ուսումնասիրել։ Իրականում, մեզ համար դեռ պարզ չէ, թե հակակարկտային համակարգն ինչ արդյունք է տալիս»,- եզրափակեց Գեղամ Գեւորգյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն արձագանքեց․ «2019 թվականի կարգավորումով, 2022 թվականի...
Այս տարի 300 հազար իշխան ձուկ է նախատեսվում բաց թողնել Սևանա լիճ. Հակոբ Սիմիդյան
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի գլխադասային...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է…
ՀՀ-ում խմելու ջրի կորուստը կազմում է 63 տոկոս, որը սարսափելի մեծ թիվ է. 2018-ին դա 73 տոկոս էր. Սանոսյան
Այսինքն՝ իրականում ինչքան էլ 63 տոկոսը սարսափելի է, ապա 73 տոկոսը ավելի սարսափելի էր...
2023թ. կառուցվել, ինչպես նաեւ հիմնովին կամ մասնակի նորոգվել է 803 կիլոմետր ճանապարհ. նախարար
Լիովին ավարտվել են 501 կիլոմետր ճանապարհների կառուցման աշխատանքները...
«Հարավկովկասյան երկաթուղին» «ՌՈւՍԱԼ Արմենալի» սարքավորումները դուրս տանելու հայտ չի ստացել. մամուլի քարտուղար
Լուրերը չեն համապատասխանում իրականությանը...
Ամենաշատ