News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կապված է բարեկամական հարաբերություններով։ Այս մասին նա հայտարարել է Անատոլիական գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք միմյանց անվանում ենք տարբեր կերպ։ Մենք միմյանց անվանում ենք եղբայր, դա Ռեջեփ Էրդողանի նախաձեռնությամբ էր։ Ես նրան անվանում եմ իմ բարեկամ։ Տարբեր կերպ։ Բայց միշտ՝ ինչպես մոտ, կարելի է անգամ ասել՝ ինչպես հարազատ մարդիկ։ Որոշակի իրադարձություններից հետո, որոնք ապրեց Թուրքիան (հիմա դրանք չեմ նշի) եւ որոնց մեջ ակամա ներքաշված եմ եղել հիմնականում իմ բարեկամ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փոխանցմամբ, մենք ավելի մոտ ենք դարձել։ Մենք միմյանց հասկանում ենք, աջակցում միմյանց միջազգային բոլոր հարթակներում, շատ լավ հարաբերություններ ենք կառուցում հզոր, հարուստ Թուրքիայի եւ այստեղ՝ հյուսիսում շատ կարեւոր երկրի՝ Բելառուսի միջեւ։ Մենք ոչ մի փակ թեմա չունենք համագործակցության համար, եւ սրա հետ կապված՝ մեր հարաբերությունները շատ մոտ են ու շատ բարեկամական այսօրվա դրությամբ»,- նշել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն ասել է, որ երկու երկրները հարազատ են նաեւ ոչ հեշտ աշխարհաքաղաքական դիրքի առումով, եւ նրանք երկուսն էլ ենթարկվում են Արեւմուտքի քննադատությանն իրենց ազգային շահերը պաշտպանելու առումով։ «Մենք՝ բելառուսներս, ինչպես եւ թուրքերը, էլ ավելի կարեւոր կենտրոններ ենք դարձել, որոնց միջով անցնում են շատ միավորումների եւ պետությունների շահեր»,- ավելացրել է Բելառուսի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ