News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրի կինը՝ Վիդադ Բաբաքրը, ինչպես նաեւ նրա հարազատ եղբայրը՝ Աբդալա ալ Բաշիրը, փորձել են Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայից թռչել Դուբայ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Մասրավի» թերթին։

Տեղեկացվում է, որ Վիդադ Բաբաքրը Ջուբա է մեկնել երեխաների հետ միասին իշխանությունից ալ Բաշիրին հեռացնելու նախօրեին։ Սուդանի նախկին նախագահի եղբայրը Հարավային Սուդանում է ապրիլի 6-ից ՝բիզնեսի գործերով։

Հարավսուդանյան իշխանությունները հրաժարվել են ալ Բաշիրի հարազատներին թույլ տալ հեռանալ ԱՄԷ եւ առաջարկել են գնալ Դուբայ Խարթումից, տեղեկացնում է պարբերականը։

Միեւնույն ժամանակ, պաշտոնապես չի տեղեկացվել Սուդանի նախկին նախագահի կնոջ եւ նրա մյուս հարազատների գտնվելու վայրի մասին։

Սուդանում հինգշաբթի տեղի է ունեցել հեղաշրջում, նախագահ Օմար ալ Բաշիրը, որն իշխանության ղեկին էր 30 տարի անընդմեջ, կալանվել է։ Իշխանությունը վերցրել են զինվորականները։ Հեղաշրջմանը նախորդել են բողոքի չդադարող ցույցերը Խարթումում եւ մի շարք նահանգներում։ Ալ Բաշիրը երկրում արտակարգ դրություն էր մտցրել։

Անցած շաբաթվա սկզբին իրավիճակը Խարթումում սրվեց, ցուցարարները ակցիաներ իրականացրին նախագահի նստավայրի եւ զինված ուժերի հրամանատարության շենքի մոտ։

Այժմ անցումային ռազմական խորհրդի ղեկավարն է Աբդելֆաթահ ալ Բուրհանը, որը հայտարարել է մինչ այդ մտցված պարետային ժամը եւ արտակարգ դրությունը չեղարկելու մասին։ Նա տեղեկացրել է, որ խորհրդի աշխատանքի ժամկետը առավելագույնը երկու տարի է, եւ հաստատել է քաղաքացիական կառավարությանն իշխանությունը հանձնելու պարտավորության մասին։

Կիրակի օրը Սուդանի անցումային ռազմական խորհուրդը թոշակի է ուղարկել պաշտպանության նախարար Ավադ իբն Աուֆին եւ Անվտանգության ծառայության ղեկավար Սալահ Քուշին։ Խորհրդում ասել են, որ միջոցներ են ձեռնարկվում անվտանգության ողջ համակարգը վերակառուցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ