News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մենք առաջարկում ենք պահպանել ոչ թե տասներկու, այլ տասնչորս նախարարություն։ Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում, «Պետաշխատակիցներին եւ պետական ծառայողներին վճարումների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու, «Պետական անվտանգության մարմինների եւ նրա գործունեության մասին», «Պետական արձանագրությունների մասին», «Պետական ծառայության մասին», ինչպես նաեւ «Պաշտոնյաների գործունեության ապահովման մասին» օրենքներում լրացումներ կատարելու քննարկման ժամանակ, ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ իրենք առաջարկում են արդեն առկա նախարարություններին ավելացնել Ազգային անվտանգության նախարարությունը, որտեղ կներառվեն ուժային գերատեսչությունները, ինչպիսին են ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը։

Բացի այդ, Մարուքյանը կարծում է, որ անհրաժեշտ է թողնել մշակույթի նախարարությունը, քանի որ գոյություն ունի իրական սպառնալիք Հայաստանի մշակութային անվտանգության ապահովմանը, եւ այդ պատճառով սույն նախարարության պահպանումը միանգամայն արդարացված կլիներ։ Ընդ որում՝ պատգամավորն ընդգծել է, որ այդ նախարարության վերացումը անհիմն է։

«Բացի այդ, ուզում եմ նշել, որ միայն առաջին հայացքից նախարարությունների թիվը կկրճատվի։ Իրականում այնքան էլ այդպես չէ, քանի որ կառավարությանն առընթեր տարբեր կառույցների թիվը կավելանա հենց ի հաշիվ կրճատման տակ ընկած այդ նախարարությունների»,- նկատել է կուսակցության ղեկավարը։

Նա նաեւ քննադատել է այն պնդումը, թե նախարարությունների օպտիմալացումը կբարձրացնի կառավարության գործունեության արդյունավետությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ