News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 15-ին դրական եզրակացություն է տվել Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին օրինագծերի փաթեթեին, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Նշենք, որ խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում, «Պետաշխատակիցներին եւ պետական ծառայողներին վճարումների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու, «Պետական անվտանգության մարմինների եւ նրա գործունեության մասին», «Պետական արձանագրությունների մասին», «Պետական ծառայության մասին», ինչպես նաեւ «Պաշտոնյաների գործունեության, նրանց սոցիալական երաշխիքների ապահովման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ