News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ մենք Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք մեր ԱԳ նախարարներին, կատարվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ հանձնարարականը Վիեննայում մեր քննարկած հարցերի շրջանակի, մեր օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալու մասին է՝ փորձել մոտեցնել մեր դիրքորոշումները»,-ասաց նա:

Փաշինյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցում է նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Ոչ մի տարօրինակ բան չկա, որ հանդիպմանը մասնակցում է նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարարը: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից է: Այդպիսի պրակտիկա եղել է: Դա եւ ՌԴ ԱԳ նախարարի հովանու ներքո կարող է լինել, եւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամեր առաջ Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Եռակողմ հանդիպումից առաջ տեղի է ունեցել Մնացականյան–Լավրով երկկողմ հանդիպում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ կողմից առաջարկված օրակարգն անսպասելի է ինչպես Բաքվի, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ-ի համար․ Փաշինյան
Որեւէ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարելի է մեկ օրո՞ւմ լուծել․․․
Մասիս Մայիլյանը Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ քննարկել է Արցախի հարցը
Նախագահ Մուխիկայի խնդրանքով ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը եւ...
Խաղաղության այլընտրանքն աղետն է. ՀՀ ԱԳ նախարար
Ինչ վերաբերում է խաղաղությանը ժողովուրդների նախապատրաստմանը, ապա այս հարցում հստակ ձեւակերպումներ չկան…
Մենք խոսում ենք առանց թակարդների․ Փաշինյանը մի դրվագ է պատմել Ալիեւի հետ զրույցից
Անկեղծ ասած՝ այդ խոսակցությունը մի խոսակցություն է, որը կարծում եմ՝ պիտի շարունակվի․․․․․
Երկակի դիրքորոշման որդեգրումը կարող է խաթարել խաղաղության գործընթացը․ ԱԳՆ խոսնակ
Նախ նշեմ, որ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով․․․․․
Լեռնային Ղարաբաղը պե՞տք է մասնակցի բանակցություններին. Կազիմիրով
Հայերին ինչ-որ բանում մեղադրելիս չի կարելի լռել երրորդ կողմի ծայրահեղությունների, ստախոսության, վտանգի եւ մոլագարության մասին…