News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Եթե այդպես գնա հաջորդ բաց նամակը կարող է լինել այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ–ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի բաց նամակին, թե խախտվել է «Նորագավիթ» ավտոմաքսատան աշխատակցի աշխատանքային իրավունքը։ 

«Ես կարծում եմ, որ եթե այդպես գնա հաջորդ բաց նամակը կարող է լինել, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետեւ Սահմանադրության համաձայն վարչապետ ընտրվելուց մի տարի հետո պաշտոնանկության ենթակա չէր»,–ասաց Փաշինյանը։

Նա պնդեց՝ եթե վարչապետին մաքսայինի աշխատակիցը համապատասխան արձագանք չի ցուցաբերում, քաղաքացուն ընդհանրապես ոչ մի ձեւով չի արձագանքի. «Ասում են՝ ա՛յ Նիկոլը մեծամտացել է, մաքսայինին ասում է՝ վարչապետը մոտենում է, այդպես չեն դիմավորում, սակայն խոսքն ուրիշ բանի մասին է՝ եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում կամ չի առաւացնում, հիմա շարքային քաղաքացու մոտենալն ինչ–որ բան կառաջացնի՞։ Բա մաքսային մարմիններից որ բողոքում են, ինչի՞ մասին  է, օրինակ, որ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտքը որեւէ ռեակցիա չի առաջացնում»։

Նկատառմանը, թե արդյունքում տուժեց շարքային աշխատակիցը, Փաշինյանն ասաց. «Գոյություն ունի փաստ եւ փաստին արձագանք։ Ես հատուկ չէի պլանավորել, որ պետք է մտնեի այդ սենյակ»։

Լրագրողները նկատեցին՝ աշխատակիցը ազատման դիմումը գրել է իրականում վարչապետի հորդորից հետո, ոչ թե իր սեփական դիմումի համաձայն, որին Փաշինյանը պատասխանեց. «Ի՞նչ անեի՝ թող չգրեր դիմում։ Ես ի՞նչ անեմ։ Ես իմ դիրքորոշումը ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել պետական համակարգում։ Պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքը բարձրացող  ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան եղել է այդ օրվա  միջադեպը։ Այն տեղեկությունը, որ ես ստանում եմ, ամբողջ օրը պետական համակարգը ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելուն։ Ես կարող եմ ասել, որ դա իր նպատակին ծառայել է»։

Վարչապետը շեշտեց՝ լավ մասնագետը աշխատանքի խնդիր Հայաստանում չի կարող ունենալ։ «Անընդհատ խոսում են քաղաքացու մասին, սակայն քաղաքացու մասին չէ խոսքը, խոսքը ուսադիր կրող, զինվորական կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատող է։ Եթե ուսադիր կրող մարդը պետական դրոշի նկատմամբ կուլտուրան բավարար մակարդակի չի, ես մնում եմ իմ կարծիքին»,–եզրափակեց նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ