News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

#sutNikol նախաձեռնությունը «Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սուտը» թեմայով դրամահավաք ու մրցույթ է սկսում։

Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց #sutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամ Նարեկ Սամսոնյանը։

«Մրցույթի իմաստը արվեստի միջոցով Նիկոլ Փաշինյանի ամենածայրահեղ սուտը ցույց տալն է։ Արվեստի միջոցով կարող են ներկայացնել Նիկոլ Փաշինյանի հայտարարած ամենասուտ նախադասությունը, խոստումը»,–ասաց նա՝ նշելով, որ մրցույթի մրցանակային ֆոնդը կարող է լինել 1000 ԱՄՆ դոլոր։

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ մրցույթը հնարավոր է անց կացվի ֆեյսբուքյան օնլայն տիրույթում։

«Ամենաշատ հավանումներ ստացած մարդիկ կհայտնվեն մրցույթում։ Ապրիլի 26–ին կատարելու ենք հրապարակային միջոցառում, որտեղ արվեստագետներից բաղկացած ժյուրին կպարգեւատրի հաղթողներին»,–ասաց նա։

Անդրադառնալով այսօր առավոտյան խմբի անդամների կողմից ոստիկանություն տարվելուն, Սամսոնյանն ասաց, որ իրենց հավաքը խաղաղ բնույթ էր կրում։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաեւ ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերվել են ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա կարճ ժամանակ անց ազատ արձակվել։

Նրանք առավոտից նրանք եւ մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երեւանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։  Այս կապակցությամբ խմբի անդամները ասուլիս էին հրավիրել։

Տպել