News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բացառվում է, որ ԵԿՄ-ն կուսակցականացվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Սասուն Միքայելյանը դարձել է ԵԿՄ նախագահ, վարչապետն ասաց. «Առաջին խնդիրը, որ ես աշխատանքային հանդիպումներում առաջ եմ քաշել, հետեւյալն է եղել, որ ԵԿՄ-ն քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես չպետք է ներքաշվի: ԵԿՄ-ն խնդիրներ սկսել է ունենալ այն պահից, երբ իշխանությունը լեգիտիմության պակասից  ելնելով փորձել է այդ կառույցն օգտագործել իր իշխանությունը պահելու, երկարացնելու համար:

Ես որեւէ զարտուղի աջակցության կարիք չունեմ: Մենք ասել ենք՝ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու, իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու, այնպես որ եկեք այդ մեխանիզմների մասին մոռանանք»:

Իսկ ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչու է ՔՊ ղեկավարը դարձել ԵԿՄ նախագահ, Փաշինյանն արձագանքեց. «Իրենք են որոշել: ԵԿՄ-ն ինքն է որոշել, թե ում են ուզում տեսնել ԵԿՄ նախագահ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ