News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Վենեսուելայում կառավարության փոփոխման ժամկետ չի դնում, բայց վստահ է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն իշխանությունում չի մնա։ Այս մասին ասել է  Վնեսեուելայի գծով ԱՄՆ հավատարմատար Ջեյմս Սթորին, տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ պնդումները, թե ամերիկյան պատժամիջոցները Վենեսուելայի խնդիրների պատճառ են դարձել, հիմնավորված չեն։ «Տնտեսության մեծ մասը խոցած պատժամիջոցները մտցվել են բոլորովին վերջերս»,- ասել է նա՝ նշելով, որ դրանում մեղավոր են «կոռումպացված պաշտոնյաները»։ «Դրանք մարդիկ էին, ովքեր կենտրոնացել էին ինքնահարստացման վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ