News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն չի ցանկանում արագ հեռանալ Աֆղանստանից, Քաբուլում ասել է սենատոր դեմոկրատ Ժաննա Շահինը, որը զինված ուժերի կոմիտեի կազմի մեջ է մտնում, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորումը պետք է մտածված լինի եւ երաշխավորի բոլոր կողմերի ներգրավվածությունը եւ Աֆղանստանից կտրուկ հեռացում չպետք է լինի: Կոնգրեսից գործընկերներն, ըստ նրա համաձայնել են, հավելելով, որ դա նաեւ վարչակազմի դիրքորոշումն է:

«Գոյություն ունի դրքորոշում, որը միշտ չէ, որ կարող է արտացոլված լինել Սպիտակ տան թվիթներում», - ասել է նա՝ նկատի ունենալով նախագահ Դոնալդ Թրամփի հակվածությունը:

Շահինը նաեւ Սենատի միջազգային հարցերով կոմիտեի կազմում է:

Նա նշել է, որ չափազանց կարեւոր է, որ կանայք մասնակցեն թալիբների  հետ բանակցություններին, որոնց ռեժիմը ոչնչացրել է կանանց իրավունքների մասին պատկերացումը:

Սպասվում է, որ այս ամսվա վերջին Աֆղանստանի քաղաքական առաջնորդների, այդ թվում` Քաբուլի կառավարության որոշ պաշտոնյաների եւ Դոհայում թալիբների միջեւ  կսկսվի բանակցությունների նոր փուլը:

Թալիբները վաղուց հրաժարվել են պաշտոնապես խոսել Քաբուլի հետ` Աֆղանստանի կառավարությանը անվանելով Արեւմուտքի «խամաճիկ» եւ պնդում են, որ պետական պաշտոնյաները ներկա լինեն միայն «մասնավոր կարգով»:

Նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարի խորհրդականներին ասել էր, որ ցանկանում է կեսով կրճատել Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվաքանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ