News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կօգտագործի իրեն հասանելի բոլոր տնտեսական եւ քաղաքական գործիքները, որպեսզի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պատասխանատվության ենթարկի երկրում ճգնաժամի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ելույթ ունենալով կոլումբիական Կուկուտա քաղաքում, որը սահմանակից է Վենեսուելային։

Նա նաեւ Կուբայի դեմ է խոսել․ «Կուբացիները նույնպես պետք է հասկանան, որ Նիկոլաս Մադուրոյին շարունակվող աջակցությունը պետք է իր գինն ունենա։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին»։

Պոմպեոն Մադուրոյին կոչ է արել հրաժարական տալ եւ հեռանալ Վենեսուելայից, որպեսզի երկիրը կարողանա վերադառնալ նորմալ կյանքի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ