News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Ֆրանսիային, Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային հիշեցրել է, որ իրանական միջուկային համաձայնագիրը չի արգելում Իրանին ուրան հարստացնել՝ հայտնում է Tasnim-ը։

«Հիշեցնում եմ ՀՀԳԾ (Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագիր)-ի մեր գործընկերներին, որ Իրանի կողմից ուրանի հարստացման որեւէ արգելք չկա։ Ո՛չ այսօր, ո՛չ 2025թ․, ո՛չ հետագայում։ Եվրոպական գործընկերներին օգտակար կլինի կարդալ փաստաթուղթը, որը նրանք ստորագրել եւ խոստացել են պաշտպանել»,- Twitter-ում գրել է Զարիֆը։

Այսպես է նա արձագանքել ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոյի թվիթին այն մասին, թե «ճիշտ չէ, որ ՀՀԳԾ-ի ժամկետի ավարտից հետո Իրանին թույլ կտրվի ուրան հարստացնել», պայմանագրերով դա արգելված է եւ արգելված կլինի մինչեւ 2025-ն ու դրանից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ