News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի գնումը չպետք է պատժամիջոցների պատճառ դառնա, քանի որ Անկարան Վաշինգտոնի թշնամին չէ եւ հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ին։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը՝ հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքերով, Թուրքիան հուսով է մնալ ոչ միայն ամերիկյան նորագույն F-35 կործանիչների գնորդը, այլեւ դրանք արտադրող գործընկեր երկրներից մեկը՝ չնայած ԱՄՆ նախազգուշացումներին, թե Անկարան Ս-400-ներ գնելու դեպքում կհեռացվի ծրագրից։

Ակարը հավելել է, որ Թուրքիան ուշադիր ուսումնասիրում է ՀՀՊ Patriot համակարգեր գնելու ԱՄՆ-ի առաջարկը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ